Ուժեղ քամին և հորդառատ տեղումները դադարեցրել են Վրաստանում գնացքների երթևեկությունը։ Տվյալ պահին կաթվածահար է Թբիլիսիի հաղորդակցությունը Բաթումիի, Զուգդիդիի և Փոթիի հետ։ Այս մասին հայտնում է «Վրացական երկաթուղիներ»-ը։
Վատ եղանակի պատճառով անջատվել է էլեկտրաէներգիան, որի արդյունքում դադարեցվել է տվյալ ուղղություններով գնացքների երթևեկությունը։ Տվյալ պահին մասնագետներն աշխատում են տարերքի հետևանքները հարթելու ուղղությամբ։
Հորդառատ անձրևները և ուժեղ քամին Վրաստանում սկսվել են հունիսի 18-ի երեկոյան։ Տարերքից հիմնականում տուժել են երկրի արևելյան և արևմտյան շրջանները։
Այստեղ ջրով ողողվել են փողոցները, պոկվել տների տանիքները, ինչպես նաև ծառեր են տապալվել։