211652_close_icon
views-count1217 դիտում article-date 14:21 27-07-2021

Աճյունների որոնումն այսօր իրականացվում է Մատաղիսի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ

2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Մարտակերտի շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը՝ վերջին տվյալներով 1615 է:

Նմանատիպ նյութեր