Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

Արցախի նախագահների նախաձեռնությունը համարում եմ քաղաքական լկտիություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1995 և 1996-1999 թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997 թթ. Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

Պարոն Աբգարյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Ըստ Ձեզ՝ այդ դատաքննությունը ի՞նչ ազդեցություն կունենա ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վրա։

-Մարտի 1-ի գործով դատավարությունը, փաստորեն, 11տարի ուշացումով է մեկնարկել, և դրա գլխավոր մեղավորը նախագահի պաշտոնը կեղծված ընտրություններով զբաղեցնող Սերժ Սարգսյանն էր, որն իր իշխանության տարիներին տարատեսակ իմիտացիաներով փորձում էր այդ գործը քնեցնել: Այդ ընթացքում ղարաբաղյան կլանի իշխանությունն ամեն ինչ արել է այդ արյունոտ հանցագործության փաստերը սքողելու համար: Բայց մախաթը պարկի մեջ թաքցնելն անհնար է: Ժողովրդի հիշողությունն արյունոտ հանցագործությունների հարցերում մնայուն է:

Ահա սա է, որ հաշվի չէին առել ղարաբաղյան կլանի պարագլուխները, որոնք, Արցախում իրենց կատարած հանցագործությունները կոծկելով, անպատիժ էին մնացել և կարծում էին, թե Հայաստանում էլ նույնը կանեն և կմարսեն: Այսօր դեռ վաղ է պատասխանել ձեր այդ երկու հարցերին, թեկուզ նրա համար, որ դատավարությունը դեռ քննարկումների փուլում է, և ինձ համար էլ անընդունելի է առանց փաստական նյութերի շաբլոնային դրական հետևություններ անելը: Բայց մի բան հաստատ է՝ Քոչարյանի դատավարությունը կարող է շատ երկարաձգվել, որովհետև ՀՀ-ում կատարած նրա հանցագործությունները մեծաթիվ են: Նշենք 1997-ից մինչև 2008-ը նրա հետ առնչվող հայտնի հանցագործություները:

Հայաստանում վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Քոչարյանի պահանջով ձևավորվեց ՀՀ-ի կեղծ պետական պարտքը ՌԴ-ին՝ 100 մլն դոլարի սահմաններում, Քոչարյանը կազմակերպեց և 1998-ին ՀՀ-ում իրականացրեց պետական հեղաշրջում և ընտրական մեծ կեղծիքներով զավթեց ՀՀ նախագահի պաշտոնը, Արցախին զրկեց Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցելու իրավունքից, այդ նույն թվի մայիսին հակասությունների մեջ մտավ Վազգեն Սարգսյանի հետ, որից հետո սկսվեցին վերջինիս կողմնակից մի շարք բարձր պաշտոնյաների սպանությունները, որոնք չեն բացահայտվել առ այսօր, 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված սպանդի հետևանքը կարճ ժամանակ անց եղավ ՀՀ-ում Քոչարյանի միահեծան իշխանության հաստատումը, դրանից հետո սկսվեց ՀՀ-ի կեղծ պարտքի մարումը ՌԴ-ին. «Գույք՝ պարտքի դիմաց» ձևակերպումով ՀՀ-ի մի շարք կարևորագույն ձեռնարկություններ չնչին գներով հանձնվեցին Ռուսաստանին որպես վերջինիս պետական սեփականություն, ինչի հետևանքը եղավ ՀՀ տարածքում այնպիսի անկլավների առաջացումը, որոնք դուրս են ՀՀ-ի իրավասության սահմաններից: ՀՀ-ում Քոչարյանը հիմնադրեց կոռուպցիոն բուրգ, երկիրը դարձրեց ռուսական և հայկական կեղտոտ փողերի լվացման կենտրոն, պատվիրեց Պողոս Պողոսյանի սպանությունը և այլն, և այլն՝ մինչև 2008-ի մարտի 1-ը:

Այս հանցագործությունների կատարման համար հիմնականում նրա հետ հավասար պատասխանատվություն է կրում Ս.Սարգսյանը: Ելնելով Քոչարյանի և Սարգսյանի վերը նշված և չնշված հանցագործությունների մեծաթիվ լինելու իրողությունից, որոնց դատավարությունները կարող են տարիներ տևել, առաջարկում եմ հեղափոխական կառավարությանը՝ ԱԺ քննարկմանը և հաստատմանը ներկայացնել վերոհիշյալ գործերը վարող հատուկ դատարան ստեղծելու նախագիծ:

Ակնհայտ է, որ Քոչարյանն ու իր աջակիցները դիմադրելու են։ Դատարանների մոտ նրա աջակիցները իրենց բավական ագրեսիվ են պահում, եղել են քաշքշուքի դեպքեր։ Արդյոք Քոչարյանն իսկապես ունի՞ աջակիցներ, թե՞ այդ անձանց ուղղորդում են։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց վարքը։

-Դա անսպասելի չէր, անսպասելի էր նոր իշխանության կողմնակիցների նախնական պասիվությունը, որը նրանք արագ հաղթահարեցին: Քոչարյանականներն իրենց բնույթով միշտ էլ ագրեսիվ են եղել, քանի որ հրահրված և պաշտպանված են եղել նախորդ իշխանությունների կողմից: Առայժմ նրանք, ինչպեսև նրանց կուռքը, գործում են անկյուն քշված կատվի մարտավարությամբ:

Քոչարյանն էլ է իր «անվախության» մասին խոսում այն դեպքում, երբ երբեք չի եղել կռիվների առաջնագծում: Եվ ընդհանրապես, միայն վախկոտներն են հաճախակի խոսում իրենց անվախության մասին: Քոչարյանի լկտի պահվածքն էլ դատարանում հասցեագրվում է հենց դրսում վխտացող իր աջակիցներին: Դրանք բոլորը մեր հասարակության թափթփուկներն են՝ իրենց բնորոշ եղկելի վարք ու բարքով:

Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը երաշխավորագրով դիմել են դատարանին՝ կոչ անելով ազատ արձակել նրան։ Ինչպե՞ս կգնահատեք արցախցի պաշտոնյաների այս վարքը։

-Խնդիրն այն է, որ Արցախը դեռ ղեկավարվում է ղարաբաղյան կլանի կողմից, և ինքնըստինքյան հասկանալի է, որ ՀՀ-ում ղարաբաղյան կլանի իշխանության կորուստը քանդում է այդ կլանի արցախյան իշխանության ոտքի տակի հողը: Չնայած դրա ակնհայտ լինելուն, Արցախի ներկա ղեկավարությունը փորձեց իր ինչ-ինչ գռմռոցներով դժգոհություն հայտնել ՀՀ-ում կատարված և կատարվող իրադարձությունների վերաբերյալ, որով ակնհայտ դարձավ, որ արցախյան վերնախավը չի ուզում հասկանալ, որ իր այդ դիրքրոշումը նոր պայմաններում կորցնում է հենց իր գոյության հեռանկարը: Ահա, այս իրողության մեջ ես այդ երկուսի նախաձեռնությունը համարում եմ քաղաքական լկտիություն:

Եվս մի հանգամանք, որն ավելի ցցուն է դարձնում նրանց այդ քայլի լկտիությունը: Եթե նախկինում ոչ հաճախակի և այն էլ ցածր դիրք ունեցողներն էին հնչեցնում Արցախի «անկախության» մասին խոսակցությունները, ապա այսօր դա այդ երկրամասի պատասխանատուների կողմից բարձրացվել է ՀՀ-Արցախ «միջպետական» հարաբերությունների ոլորտ: Այսպես, օրերս Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը իր հեռուստատեսային հարցազրույցում խոսում էր ինչ-որ «եղբայրական ու բարեկամական հայկական երկու պետությունների» մասին: Այդ բառապաշարով ՀՀ-ում, քիչ թե շատ անկեղծորեն, խոսում են կից հարևան Վրաստանի մասին, իսկ այլոց դեպքերում դրանք պարզունակ հաճոյախոսություններ են: Ակնհայտ է, որ այդ խոսքերն Արցախի վերնախավում գնալով լրջանում են: Պարզվում է, որ Արցախը «ներքին գործեր» ունի, որոնք անձեռնմխելի են ՀՀ իշխանության և քաղաքացիների համար: Հա, դե, ՀՀ-ին ու նրա քաղաքացիներին թույլատրվում է հազարավոր զինվորներ ուղարկել արցախյան ռազմաճակատի առաջնագծերը, հարյուր միլիոնավոր դոլարների տարատեսակ օգնություններ տրամադրել ԼՂՀ-ին և այլն, և այլն, բայց հասարակական-քաղաքական գործունեություն իրագործելը՝ ոչ, որովհետև Արցախի ղարաբաղյան օտարամոլ իշխանության համար դա ձեռնտու չէ, դա ՀՀ-ի կողմից նրա «ներքին գործերի միջամտություն է»: Ոչ ավել և ոչ պակաս:

Քաղաքական կուրությունը, տգիտությունը, շահամոլությունը և օտարի կամքով ղեկավարվելը ղարաբաղյան կլանին թույլ չեն տվել և թույլ չեն տա հասկանալ, որ ԼՂՀ կոչված երկրամասը այս տարածաշրջանում անկախ պետություն դառնալու ո՛չ ռեսուրս և ո՛չ էլ որևէ շանս ունի: Հետևաբար արցախցիներն իրենց երկրամասը պետք է համարեն Հայաստանի անբաժանելի մասը կամ մարզը, որը, ի դեպ, ակներևորեն Հայաստանի մարզերից ամենահարուստը կլինի: Իսկ լկտիաբար գալ և փորձել 500 հազարական դրամներով դեմ գնալ ժողովրդի կամքին, բացահայտ տկարամտությունից զատ՝ ցույց է տալիս նաև Քոչարյանի կողմից «փողի տակառների վրա» նստեցրած Բ. Սահակյանի և Ա. Ղուկասյանի գոբսեկությունը:

Քոչարյանն ու նրա աջակիցները մեծ ռեսուրսների են տիրապետում, որն այս օրերին օգտագործում են գործող իշխանության դեմ։ Մինչև ո՞ւր այս անձինք կարող են հասնել իրենց քայլերում՝ հաճախ վնաս հասցնելով երկրի վարկին։

-Դրանք միշտ էլ թքած են ունեցել երկրի վարկի վրա, դրանք զուրկ են ազգային արժանապատվությունից: Դրանց ներկայությամբ լպիրշ ու արբշիռ ռուս պաշտոնյաները ՀՀ-ն անվանել են Ռուսաստանի «ֆորպոստ», «արտատարածքային անկլավ», և դրանցից ոչ մեկը ծպտուն իսկ չի հանել: Դրանց պաշտամունքային առարկան փողն է, դրա ապահով կուտակման երաշխիքը՝ «տանիքը»: Սրանցից այն կողմ դրանք ոչինչ չեն տեսնում:

Այո, ղարաբաղյան կլանի ղեկավարները և նրանց լաքեյ օլիգարխներն ու մեծահարուստները մեծ ֆինանսական և ունեցվածքային կարողություններ ունեն, որոնց շարժի վրա նոր իշխանությունը պիտի շատ լուրջ հսկողություն հաստատի և աստիճանաբար նեղացնի այն սողանցքը, որից փողեր են հոսում դատվող հանցագործների գրպանը, որոնք էլ դա օգտագործում են ծախու ցուցարարներ հավաքագրելու վրա: Այն, որ ՀՀ-ից միայն բանկերի միջոցով արտասահման են հոսում դեռ մեծ գումարներ, ցույց է տալիս, որ համապատասխան գերատեսչություններն իրենց գիտակցաբար մատնել են հանցավոր անգործության՝ ոչ առանց շահադիտության: Ինչևէ, պետք է առաջ գնալ և այդ թալանչի դավաճանների վզի օղակը օրեցօր ավելի ուժեղ սեղմել:

-Մարտի 1-ի գործով դատարանի առաջ են կանգնելու չորս նախկին պաշտոնյաներ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկում Սերժ Սարգսյանին։

-Կարծում եմ, որ այդ չորսի դատավարության ընթացքում ամբողջապես կերևակվի Ս. Սարգսյանի իրական դերը Մարտի 1-ի ոճրագործություններում, ու նա ևս կներգրավվի դատավարության մեջ: Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ պետական հանցագործներ Ռ. Քոչարյանի և Ս.Սարգսյանի նկատմամբ արտաքին խնդրահարույց հանգամանքներ կան՝ ի դեմս նրանց հովանավոր, ՌԴ նացիստ նախագահ Պուտինի տարաբնույթ ճնշումների, որոնց մասին ՀՀ-ում չեն ուզում խոսել, դա ակնհայտ է տարբեր տեսանկյուններից: Բայց այդ ճնշումներն անկարող են շրջանցել ղարաբաղյան կլանի այդ հանցագործների նկատմամբ մեր ժողովրդի անսահման ատելությանը:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատաքննությունից։

-Առայժմ շուտ է այդ մասին խոսելը, գերադասում եմ ձեռնպահ մնալ անհիմն լավատեսական ակնկալիքներից և բացասական գուշակություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում