▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։

«Դատավարական ընթացակարգով դրանք առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննության առարկա դառնան. մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա։

 

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին