News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կարելի է ապացուցել, որ Իրան-Հայաստան երկաթուղին տնտեսապես ձեռնտու է: Հուլիսի 21-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց տարածաշրջանային հարցերով իրանցի փորձագետ Էհսան Հուշմանդը:

Նրա խոսքով, եթե հաջողվի կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին, կնպաստի տուրիզմի զարգացմանն ու առեւտրի ընդլայնմանը: «Եթե խնդիրը դիտարկենք նաեւ տարածաշրջանի անվտանգության, կայունության տեսանկյունից, ցանկացած գումար արժե ծախսել այդ երկաթուղու կառուցման համար: Եթե հիմա պետությունները գումար են ծախսում երեխաների դպրոցական կամ համալսարանական կրթության համար, բազմաթիվ դեպքերում արդյունքները միանգամից տեսանելի չեն, բայց երկարաժամկետ հեռանկարում երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլ ռազմավարական նշանակություն ունի»,- ընդգծեց Հուշմանդը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Իրանը Ռուսաստանի հետ նաեւ երկաթուղով կապվելու ցանկություն ունի, իսկ դա ներկայում հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքով: «Հայտնի է, որ այսօր Իրանը Եվրոպային կապող միակ ուղին Թուրքիայի տարածքով է անցնում: Այդ երթուղուն փոխարինող երկու ուղի կա՝ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, եւ երկրորդ՝ Իրաքի հյուսիսով, Սիրիայով եւ Քուրդիստանով: Ես՝ որպես Հայաստանի ընկեր եւ Իրանի հայրենասեր, կոչ կանեի ավելի ինտենսիվ աշխատել Իրան-Հայաստան երկաթուղու ուղղությամբ, քանի որ դա չափազանց կարեւոր է»,- հավելեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ