19:41  ,  17 սեպտեմբերի, 2018

Բեգլարյանը դարձյալ գոլ բաց չթողեց Լատվիայում, Օզբիլիսը խաղաց Հոլանդիայում, Կալիսիրը՝ Շվեդիայում

Ֆուտբոլի Լատվիայի առաջնության 21-րդ տուրում «Լիեպայան» տանը 1:0 հաշվով հաղթել է «Դաուգավային»: Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը Լատվիայի առաջնությունում արդեն երկրորդ հանդիպումն ունեցավ՝ անառիկ պահելով դարպասը:

Հոլանդիայի առաջնության 5-րդ տուրում «Վիլլեմ Երկրորդը» տանը ոչ ոքի է խաղացել «Էկսելսիորի» հետ՝ 2:2: Դաշտի տերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Շվեդիայի առաջնության 21-րդ տուրում «Գյոտեբորգը» տանը 2:2 հաշվով է խաղացել «Էլֆսբորգի» հետ: «Գյոտեբորգի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում