20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել

Փետրվարի 16-ին Թուրքիիայի Իզմիր նահանգում կործանվել է  «SF-260D» ռազմաուսումնական ինքնաթիռը:

Թուրքական «Sabah» և «Sozcu» պարբերականները, հղում անելով Թուրքիայի զինուժին, նշում են, որ վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները:

Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունը, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից 23 րոպե անց:

Նշվում է, որ օդաչուները համապատասխան փորձ ունեցել են ինքնաթիռը ղեկավարելու համար: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի բուն պատճառը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ