Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 12-ի վաղ առավոտյան և հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման դեպքեր բացահայտելու և ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով, շրջագայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, արդյունքում՝ Դիլիջան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 10 տրանսպորտային միջոցներ, որնք բարձված էին ընդհանուր 20 խմ-ից ավելի փայտանյութով։ Վարորդները ոստիկանության ծառայողներին չեն ներկայացրել փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր, ուստի նրանց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Նախնական տվյալներով՝ նրանք փայտանյութը ձեռք են բերել տարբեր վայրերում և հանգամանքներում, որոնց մանրամասները ոստիկանները պարզում են։ Դեպքերի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 ***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]