Ցածր պահանջարկի պատճառով Apple-ը կկրճատի iPhone X-ի արտադրությունը
Apple կորպորացիան կիսով չափը կկրճատի iPhone X-ի նոր սմարթֆոնի արտադրությունը՝ ցածր պահանջարկի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Nikkei թերթին:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է այս տարվա հունվար-մարտին նոր սմարթֆոնի արտադրությունը 40 մլն-ից կրճատել մինչ 20 մլն-ի:
Ընկերությունից հայտնել են, որ այդ մասին արդեն ծանուցել են համալրող մասերի մատակարարներին, որոնց թվում կան ճապոնական ընկերություններ:
Նշվում է, որ ռազմավարության վերանայման հիմնական պատճառը դարձել է նախորդ տարվա վերջին տոնական շրջանում առաջատար մոդելի թույլ վաճառքները հիմնական շուկաներում՝ Եվրոպայում, Չինաստանում և ԱՄՆ-ում: