News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ին, ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորության կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, Սբ. Էջմիածնում անցկացվել է խաչվառների հանձնման հանդիսավոր արարողակարգ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել եւ ԶՈՒ զորամիավորումների ու

զորատեսակների հրամանատարներին է հանձնել Հայ Առաքելական եկեղեցու սրբերի անունները կրող պահպանիչ խաչվառներ, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է տվյալ զորատեսակի բարեխոս եւ պահպանիչ սուրբը:

Հայրապետական ողջույնն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն մասնավորապես նշել է. «Քրիստոնեությունը հաղթության եւ զորության կրոն է, որը բացահայտում է առ Աստված հավատքի մեծագույն ուժը: Աստծո զորակցությունը մենք զգացել ենք Ավարայրից մինչեւ Սարդարապատ ու Արցախ՝ գիտակցելով, որ զինվորն ենք Քրիստոսի, զինվորը արդարության, խաղաղության ու ամեն բարեգործի: Քրիստոսի եկեղեցին այս աշխարհի վրա կոչվում է զինվորյալ եկեղեցի, որի հաղթության նշանն է խաչվառը»:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորամավորումների եւ զորատեսակների հրամանատարները, այլ բաձրաստիճան սպաներ, զինծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ