441.06
4.43
403.38
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից

13:34
19 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից թողարկված քարտից՝ շուրջօրյա և ակնթարթորեն: Ընդ որում` փոխանցում ուղարկողի և ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում: Նոր ծառայությունը հասանելի է հետևյալ հղումով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փոխանցման նվազագույն գումարը մեկ օրում կազմում է 100 ռուբլի, առավելագույնը՝ 100 000 ռուբլի: Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագունը 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար), իսկ փոխանցումը ստացողի համար ծառայությունն անվճար է:

«Փոխանցում կատարելու համար փոխանցողը պետք է այցելի սույն հղմամբ, որն առկա է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքի գլխավոր էջում՝ նշել փոխանցման գումարը ևփոխանցում ուղարկողի ու ստացողի քարտերի տվյալները: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը հաշվեգրվում է ևս ՌԴ ռուբլով՝ ՌԴ ռուբլու հաշվի առկայության դեպքում (ՎՏԲ-Հայաստան Բանկի գրեթե բոլոր քարտերն ունեն քատին կցված միաժամանակ 4 արժույթով հաշիվ՝ АМД, USD, EUR и RUB)», - հայտնում են բանկից:

 «Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները, արտերկրում` հատկապես Ռուսաստանի Դաշնությունում հայկական մեծ սփյուռքի առկայությունը և փոխանցումների զգալի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում, դրամական փոխանցումների հարմարավետ ծառայությունների ներդրումը կարևոր է Բանկի մրցակացային դիրքի պահպանման համար: Նոր առաջարկի յուրահատկությունն այն է, որ ոչ փոխանցողը ոչ էլ ստացողը կարիք չունեն այցելելու Բանկի մասնաճյուղեր, իսկ փոխանցումներն ակնթարթային են և շուրջօրյա` պահանջելով նվազագույն տվյալներ», - նշվում է հաղորդագրությունում:

Ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում www.vtb.am, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են