Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ինչ-որ մարդկանց թվում է, որ սանձազերծվող տեղեկատվական գրոհները կարող են ազդել քաղաքացու իմունային համակարգի վրա․ Ա․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առաջին տեղեկատվական գրոհը պետության դեմ սկսվեց Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց։ Տեր-Պետրոսյանի քթի տակ Տիգրան Նաղդալյանի, Ալիկ Հարությունյանի և Արմեն Արզումյանյանի կողմից ստեղծվեց Կայմ հեռուստաընկերությունը, որը տոտալ գրոհի սկսեց ենթարկել թուլացած և հյուծված իշխող ուժի մեծ մասին։ Արդյունքում 1996-ի հայտնի ընտրական և հետընտրական իրադարձություններից հետո իշխանության տեր-պետրոսյանական թևի մանթրաշը և դրա հետևանքով կադրային մի քանի անթույլատրելի սխալները (Սերժ Սարգսյանին ԱԱԾ և ՆԳՆ նախարարի պաշտոնում նշանակումը) թույլ տվեցին տեղեկատվական շատ հմուտ հնարքներով ամրացնել վոյինի դիրքերը և Արցախի հարցի կարգավորման անվան տակ տեղի ունեցավ հեղաշրջում՝ այնուհետև պետության բռնազավթում։

Երկրորդ գրոհը 1998թ․ նախագահական ընտրությունների երկու փուլերում հավասարապես նույն հանցագործ խմբակի կողմից ծավալվեց նախագահի միակ ընդդիմադիր իրական թեկնածու Կարեն Սերոբի Դեմիրճյանի նկատմամբ։ Թե երրորդ տեղում հայտնված Վազգեն Մանուկյանը և թե չորրորդ հորիզոնական զբաղեցրած Արտաշես Գեղամյանը դավաճանեցին Կարեն Սերոբիչին, որի հետևանքով աննկարագրելի տեղեկատվական հարձակումների պապարտ հող ստեղծվեց։ Այսօրվա պես հիշում եմ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանն անձամբ սպանում Պարույր Սևակին և Մինաս Ավետիսյանին։

Երրորդ գրոհը սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո։ Ռոբերտ Քոչարյանի նախագահական ապարատի և շրջապատի մասնակցությամբ ամեն օր տեռորի էր ենթարկվում Վազգեն Սարգսյանի ընտանիքն ու այն ամենը ինչը այս կամ այլ կերպ կապված էր սպարապետի և նրա եղբոր՝ Արամ Զավենի Սարգսյանի կողմից ստեղծված Հանրապետություն կուսակցության հետ։ Տիգրան Նաղդալյանի գլխավորությամբ ամեն օր ամենաանթույլատրելի որակումներով ոչնչացվում էր հոկտեմբերի 27-ին դաժանաբար սպանվածների հիշատակը։ Տեղեկատվական տեռորը շարունակվեց հոկտեմբերի 27-ի ամբողջ դատավարության շրջանում և 2003 թվականի նախագահական երկու փուլերի և խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում։

Չորրորդ տեղեկատվական գրոհը Մարտի 1-ի նախորդող և հաջորդող ժամանակաշրջանն էր, երբ նախագահական նստավայրից և դատախազությունից կառավարվող բոլոր հեռուստաալիքները ամենաանթույլատրելի միջոցների գործադրմամբ քարոզչություն էին իրականացվում ընդդիմադիր թեկնածու Տեր-Պետրոսյանի, նրան աջակցող քաղաքական ուժերի և Ազատության հրապարակում գիշերուզօր հերթապահող քաղաքացու նկատմամբ։ Այստեղ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հաշվարկները չարդարացան, որովհետև ավանդական պայքարի միջոցները չաշխատեցին և DVD-ների քարոզարշավն ու թերթային իրականությունը հաղթեցին կեղծիքի և ստի մեջ խարխափող հեռուստատեսային իրականությանը։ Արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ը։

Հինգերորդ գրոհը 2015-ին էր՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրա առաջնորդած շարժման, որը ստացել բուրժուադեմոկրատական շարժման անվանումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով։

Վեցերորդ գրոհի փորձը 2018-ին էր, բայց ֆեյսբուքը թույլ չտվեց, որ նախկին հնարքները գործի դրվեն և համացանցը հաղթեց մեկ կենտրոնից ղեկավարվող հեռուստաընկերություններին և մամուլի մյուս միջոցներին։

Բայց այս ամենից կարևորը ստի, կեղծիքի համատարած մերժումն էր։ Հայաստանի քաղաքացին բնական իմունիտետ էր ձեռք բերել տեղեկատվական սուտ քարոզչության նկատմամբ և դա էր պատճառը, որ սկզբում Սերժ Սարգսյանի հավաստումները, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո ոչ մի պաշտոնի չի հավակնելու, այնուհետև վարչապետի պաշտոնում առաջադրումը, ուղղակի ունեցավ հեղափոխական հետևանք։ Մարդիկ ոչ միայն մերժեցին Սերժ Սարգսյանին և նրա ողջ իշխանական հանրապետական միահեծան իշխանությունը, այլև այն ամենը ու բոլորին, ով կամ ովքեր գեթ մեկ անգամ քոչարյանասերժական ռեժիմի հետ համագործակցության փորձ են ունեցել՝ մաս կազմելով կեղծիքի և ստի իշխանական կոալիցիաներին։

Այսօր, տեղեկատվական հերթական գրոհը սկսվել է համավարակի տարածման ամենաակտիվ փուլում։ Հիմա ինչ որ մարդկանց թվում է, որ սանձազերծվող տեղեկատվական գրոհները կարող են ազդել քաղաքացու իմունային համակարգի վրա։ Այո, ցանկացած պատերազմում հաղթելու համար հակառակորդի բանակում խուճապի ու հուսահատության հաստատումը ճակատամարտում հաղթանակի գրավականն է։ Էս օտարին ծախված հավաքագրված դավաճաններին թվում է, որ համավարակի պայմաններում սեփական ժողովրդին այդպիսի հարձակումների ենթարկելը, դիմադրողունակությունից զրկելը, առանց անհրաժեշտ քաղաքական պայքարի և սոցիալական բազայի՝ օգտվելով բացառապես համավարակի ընձեռած հնարավորությունից, կարելի է քաղաքական հեղաշրջման հարց լուծել։

Վստահ եմ, որ հերթական ձախողված տեղեկատվական արշավի ականատեսն ենք։ Օբյեկտիվորեն իշխանությունը բազմաթիվ բացթողումներ ունի, և այս պայմաններում միակ մոբիլիզացիան ոչ թե պետք է տեղի ունենա կոնկրետ անձանց և ուժերի շուրջ, այլ հեղափոխության։

Հեղափոխությունն ու հեղափոխական հռչակումներն են միակ պաշտպանիչ վահանը՝ ստեղծված խառնակ ժամանակներում ճիշտ կողմնորոշվելու, սրբազան հայրենիքի և հայկական պետականության պաշտպանության գործին ոչինչ չխնայելու միակ ու լավագույն միջոցը։

https://www.facebook.com/100000574215703/posts/3519108424784930/?d=n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում