Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Apple-ը հայտնել Է iPhone-ների վաճառքների նոր նվազման մասին

Apple-ը հայտնել Է iPhone-ների վաճառքների նոր նվազման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը 88 միլիարդ դոլարը գերազանցող ռեկորդային հասույթ Է արձանագրել, սակայն նրա iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալները շարունակում են կրճատվել: Այս մասին Է վկայում 2018 ֆինանսական տարա առաջին եռամսյակի՝ փետրվարի 1-ին հրապարակված հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է այդ փաստաթղթերից, երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են 2017 թվականի դեկտեմբերի 30-ին, վաճառվել Է մոտավորապես 77,3 միլիոն iPhone սմարթֆոն, ընդհանուր հասույթը կազմել Է 88,3 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 26,3 միլիարդ դոլար: 2017 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, առաջին ցուցանիշը նվազում Է արձանագրել, իսկ վերջին երկուսը՝ աճ:

Նշված ժամանակամիջոցում Apple-ին հաջողվել Է իրացնել 78,3 միլիոն iPhone, միագումար հասույթը կազմել Է 78,4 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 23,4 միլիարդ դոլար: iPhone-ի վաճառքների ծավալներն անընդհատ աճել են շուկայում այս սարքերի հայտնվելու պահից ի վեր ութ տարվա ընթացքում: Այս ցուցանիշի նվազման մասին առաջին անգամ հայտարարվել Է 2016 թվականի ապրիլի 26-ին: Հիշյալ սարքերի վաճառքների կրճատման միտումն այդ ժամանակից ի վեր շարունակվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]