Պատգամավորը՝ վարչապետին. Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1-տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի

Պատգամավորը՝ վարչապետին. Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1-տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի

PanARMENIAN.Net - ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ «իր վստահությունն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ծրագրում մի նախադասություն էլ գրված լիներ, ինքը կողմ կքվեարկեր:

«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորն արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախասադություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին», - ասել է պատգամավորը:

Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում է կառավարության ծրագիրը։

Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---