211652_close_icon
views-count1628 դիտում article-date 15:19 15-11-2019

Մեթոդները, որոնցով այսօր աշխատում են դատավորները, ուղղակի միջնադար է. Աղվան Վարդանյան

Ցանկացած լրջախոհ մարդ, եթե հետևի դեպքերի ընթացքին տեսնի, թե ինչ է կատարվում, չի կարող չտեսնել այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը։ Վերջինս մասնակցում է Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի համաժողովին: «Այն մեթոդները, որոնցով այսօր դատավորներն աշխատում են, դա ուղղակի միջնադար է: Այսօր Հայաստանն իրավական պետություն չէ: Այն, ինչ կատարվում է դատարանների հանդեպ մի քանի գործերով, ինչ կատարվում է ՍԴ-ի հանդեպ հեռահար նպատակներով, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր