Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Չպետք է թողնենք կառավարությունն ինքը մի օր գլխի ընկնի. Եթե մարդիկ տեղում չեն, դրա մասին պետք է ասենք

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: 

Պարոն Մակարյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գործատուների միության անդամների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման հարցեր: Ի՞նչ լուծումներ են առաջարկվել:

-Հաշվի առնելով վարչապետի թանկ ժամանակը և հանդիպման կարևորությունը` մենք հարցադրումներ կատարել ենք ռազմավարական խնդիրների շուրջ: Ամենաառաջին խնդիրը վերաբերել է ընդհանրապես օրենսդրական բարեփոխումներին, օրենսդրություն, որը թույլ կտա ապահովել տնտեսության զարգացում, եկամտաբերություն և նաև կապահովի պետական պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտի բարձրացում և զարգացում: Մենք խոսեցինք նաև այն մասին, որ ներկայումս չկա հիմնական շունչը, մտածելակերպը և պատկերացումները, ավելի շատ գործում են որոշակի բարձր օղակներում, քան պետական պաշտոնյաների միջին օղակներում կամ ավելի ներքևներում: Շատ գերատեսչություններում կամ պետական մարմիններում դեռևս գործում են հին մտածելակերպով:

Երկրորդ` մենք խոսեցինք օտարերկրյա ներդրումների խթանման մասին: Եվ այս մասով մենք կանգ առանք այն հարցի վրա, թե ինչպես կարելի է դա բարելավել, ինչպես կարելի է պաշտպանել ներդրողների շահերը: Եվ, բնականաբար, այստեղ մենք բավականին լուրջ խոսեցինք դատական համակարգի անկողմնակալ և պրոֆեսիոնալ գործելակերպի մասին, թե ինչպիսի քայլեր պետք է արվեն: Մենք մանրամասն կանգ առանք օրենսդրության սնանկության հետ կապված դատական խնդիրներին` ընդգծելով, որ նախկինում սնանկության մասին օրենքը և սնանկության գործիքներն օգտագործվել են հաճախ կա՛մ պետությունից սնանկացնելու ճանապարհով էժան գնով գույք ձեռք բերելու, կա՛մ սնանկացնելու ճանապարհով սրա-նրա բիզնեսը խլելու կամ ճնշելու, կամ շուկայից դուրս մղելու համար: Այսինքն` սնանկության օրենքի կիրառությունը պետք է հիմնավորված լինի։ Վարչապետը լրիվ համաձայն էր և ասաց, որ այժմ նաև սնանկության դատարանի առանձնացումը առայժմ դադարեցված է։ Մենք դա ողջունեցինք և ասացինք, որ լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա այդ հարցում։

Երրորդ կարևոր խնդիրն այն էր, որ Հայաստանը կարող է ավելի լիարժեք մտնել խաղի մեջ Սիրիայում ընթացող պրոցեսների նկատմամբ այն առումով, որ Հայաստանը կարող է լինել մատակարար երկիր Սիրիայում։ Այսօր այնտեղ բավականին ապրանքների ու տարբեր նյութերի կարիք կա, քանի որ նրանց արդյունաբերությունը քայքայվել է հակամարտությունների պատճառով։ Ես առաջարկեցի, որ Հայաստանը կարող է քվոտաներ վերցնել և ապրանքներ մատակարարել։ Նաև հաշվի առնելով, որ այնտեղ կա հայկական թաղամաս, որոնց տեր կանգնելու խնդիրներ կան։

Մենք խոսեցինք նաև արտահանման մասին։ Մենք ընդգծեցինք, որ այսօրվա GSP համակարգը դեպի ԱՄՆ և ևս երեք երկրներ, կամ GSP+-ը դեպի եվրոպական երկրներ կարելի է ավելի լիարժեք օգտագործել։ Մենք հուշեցինք՝ օրգանական սնունդի և որոշ ոլորտների տեսանկյունից Հայաստանն ինչ կարող է մատակարարել։ Դրանից բացի, մենք կարևորեցինք պաշտոնյաների սերտաճումը բիզնեսի հետ, որ դեռևս այդպիսի երևույթներ կան, որոնք պետք է բացառել։ Մեր համագործակցությունը կարևոր կլինի նաև այդ առումով, որ մենք կարող ենք ընդգծել, թե որ դեպքերում այդ երևույթները կան, որ այդպիսի մարդիկ դեռ կան, որոնք խանգարում են, և որոշակի ֆիլտրացիա պետք է կատարվի համակարգում։

Խոսեցինք նաև քաղաքացիական ավիացիայի խնդիրների շուրջ, ընդգծեցինք, որ պետք է նաև ավիաբեռնափոխադրումների մասին պետությունը մտածի, հոգ տանի, որովհետև Վերին Լարսի՝ մի օր բացվելը, մի օր փակվելը, կամ ինչ-որ երկրների կամակորությունները չպետք է ազդեն մեր երկրի տնտեսության վրա։ Հետևաբար, որոշակի բացառիկ դեպքերում պետությունը պետք է ինքը նաև փորձի սուբսիդավորել բեռնափոխադրումները հանուն այն բանի, որ կարևոր բեռներ, որոնք պետք է մատակարարվեն, ժամանակին արվեն։

Նաև կարևորեցինք Սփյուռքի դերը, Սփյուռքի կենտրոնների հետ կապերը, որպեսզի նրանց ներառենք Հայաստանի տնտեսական խնդիրների մեջ։

Խոսեցինք նաև ենթակառուցվածքների մասին և ասացինք, որ մենք նաև այս տարի կոնֆերանս ենք պլանավորում այդ թեմայով, որ կարող ենք դա կազմակերպել համատեղ ուժերով, որ ենթակառուցվածքների հարցը լուրջ վերլուծական տեսանկյունից գնահատվի և որոշվի հետագա զարգացումների ընթացքը։

Բնականաբար, խոսեցինք նաև ստվերային տնտեսության, կոռուպցիայի մասին, թե ինչպիսի տնտեսական մոդելներով կարելի է կանխարգելել ստվերային տնտեսությունը կամ կոռուպցիան, որ բիզնեսը լինի բավարարված և նաև չձգտի գնալ դեպի ստվեր ու կոռուպցիա։ Դրա հետ մեկտեղ մենք կանգ առանք պետական գնումների վրա։ Հատկապես, թե պետական գնումների դեպքում գնումների առաջադրանքներն ինչպես են մշակվում, ինչեր գնելու անհրաժեշտություն կա, արդյոք այդ գնված ապրանքները համապատասխանում են պահանջներին, նաև հետգնումների մոնիթորինգի հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն եղավ, որ պարբերաբար կապի մեջ լինենք հեռախոսով կամ հանդիպումներով։ Մենք նամակներով կտրամադրենք նյութեր։ Համաձայնեցինք, որ Հարկային օրենսդրությունը լրջորեն պետք է փոխվի, և դրա համար մենք կտանք առաջարկներ, քանի որ օգոստոսի վերջին դա պետք է ամփոփվի։

Միաժամանակ մենք ընդգծեցինք, որ, որպես միություն, ունենալով շատ կարևոր ներուժ այն առումով, որ մեր անդամները տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալ գործունեություն են ներկայացնում, մենք ասացինք, որ միությունը կարող է իր 16 կետերից բաղկացած դրույթներով զրոյից՝ բիզնեսի գրանցումից մինչև ապրանքների վաճառքը, կարող է ներդրողներին աջակցել, որպեսզի նրանք անտերության չմատնվեն, սխալ մարդկանց ձեռքը չընկնեն, նրանց շահերը նաև պաշտպանենք, ինչը շատ կարևոր է ներկայիս քաղաքականության մեջ։

-Իսկ խոսե՞լ եք այն մասին, որ թեև այսքան փոփոխություններ կան, սակայն ներդրումները չեն ավելանում։ Պատճառն այն է, որ պոտենցիալ ներդրողները սպասում են ընտրությունների՞ն։

-Մենք այդ ձևով չդրեցինք հարցադրումը, ընդհակառակը, մենք նշեցինք, որ բավականին ներդրումներ կան և որ ոլորտներում դրանք կարող են տեղի ունենալ ճիշտ ներկայանալու և ճիշտ մարդկանց հետ հանդիպելու պայմաններում։ Ես մի քանի առիթով էլ եմ ասել, որ ներդրումների ծավալը պետք չի դարձնել կառավարության գործունեության գնահատականի հիմնական ինդիկատորը, որովհետև ներդրումները վերջին տեղում պետք է դիտարկել։ Որովհետև եթե դու բավականաչափ ճանապարհը հարթեցրել ես, խոչընդոտները վերացրել ես, թափանցիկություն ապահովել ես, նոր ներդրողները լրջորեն կվերաբերեն քեզ և կգան։ Իսկ եթե հենց սկզբից խոսես ներդրումների մասին, դրանք քո քմահաճույքով չեն գալիս։ Այդ առումով պետությունը դեռ էական անելիքներ ունի։ Մեր առաջարկների ու քննարկումների արդյունքում, նաև վարչապետն իր կողմից ընդգծեց, որ պետք է Հարկային օրենսգիրքն էականորեն փոխվի, դատական օրենքները բարելավեն, անկողմնակալ վերաբերմունք ապահովենք բոլոր ոլորտներում, պետական գնումների համակարգը լավացնենք, բարոյահոգեբանական ու բիզնես մթնոլորտը լավացնենք, ապա ներդրողները, բնականաբար, կխթանվեն։ Բայց հիմա միանգամից մտածել, որ ներդրումները հենց հիմա պետք է անպայման գան, սկսենք անհանգստանալ, թե ինչու չեն գալիս, սկսենք հաշվել, թե օրական ինչքան ներդրում կա, ինչքան չկա, ես դա ճիշտ չեմ համարում։ Օրինակ՝ եթե դուք ունեք մի լիճ և ունեք մի դաշտ, ուզում եք լճի ջուրը հասցնեք դաշտ ու ասում եք՝ բա ինչի՞ ջուրը չի հոսում դեպի դաշտը։ Դուք պետք է նախ առուն պատրաստեք, որ ջուրը գնա այնտեղ։ Իսկ առուն իմ նշած ճանապարհն է, խոչընդոտների վերացումն է։

-Ռուսաստանի հանդեպ ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով ռուսական, ղազախական ու բելառուսական արժույթները արժեզրկվում են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սպասվում ԵՏՄ տնտեսությանը, Հայաստանին, ի՞նչ պետք է անի մեր երկիրը, և որքանո՞վ մեր դրամը կկարողանա դիմակայել այս մարտահրավերներին։

-Հայաստանի համար լավագույն լուծումներից մեկը դրամի կայունացման պահպանումն է, նաև պետք է լինի տնտեսության զարգացումն ու արտահանումը։ Իհարկե, Կենտրոնական բանկը կփորձի կարգավորել խնդիրը, բայց մենք որքան ԿԲ-ի այդ կարգավորման բեռը թեթևացնենք, այնքան ավելի լավ կլինի։ Իսկ բնական ճանապարհը տնտեսական և արտահանման ծավալների աճն է։

-Դուք կարծում եք՝ մենք շոշափելի արդյունք կունենա՞նք մինչև արտահերթ ընտրություններ, թե դա ավելի շատ հեռահար նպատակներ ու ծրագրեր են։

-Որոշակի արդյունք կունենանք, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարն արդեն բավականին գումար է բերում։ Մարդիկ աստիճանաբար տեսնում և ոգևորվում են, բիզնեսի ներկայացուցիչներն իրենց պլաններն ավելի երկարաժամկետ են սկսում կազմել։ Ինչպես էլ լինի՝ որոշակի ներդրողներ կան թե՛ տեղական, թե՛ դրսից, այնպես չէ, որ ներդրումների գործընթացը կանգնած է։ Ուղղակի տնտեսական կուրսը նույնը պետք է պահվի։

-Կառավարությանը քննադատում են, որ չունի տնտեսական ծրագիր, կադրային սխալ քաղաքականություն է վարում։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։

-Այո, կադրերը խանգարում են, և ինձ թվում է՝ կառավարությունն էլ է ընդունում այդ խնդրի գոյությունը։ Խոսակցության ժամանակ մենք շոշափել ենք այս հարցը։ Կադրերի խնդիրը կա, կադրերի բազան պետք է բարելավվի, հատկապես միջին օղակներում, որովհետև միջին օղակները քաղաքականություն մշակող, կատարող են և նրանց արդյունավետ աշխատանքը շատ կարևոր է։ Երկրորդ՝ կարևոր է նաև, որ մոտիվացված երիտասարդ կադրերը չդառնան բյուրոկրատ։ Դրա համար իրենք պետք է կարողանան ավելի շատ շփվել բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների հետ, համայնքների հետ։ Նրանք պետք է անընդհատ թարմ ինֆորմացիա վերցնեն, թարմ օդ շնչեն։ Սենյակում անընդհատ փակվել, նստելը օգտակար չի լինելու։ Երրորդը՝ պետք է ֆիլտրման մեխանիզմներն աշխատեն, և դրանում մենք էլ կօգնենք։ Մենք չպետք է նստենք ու մտածենք՝ դե լավ, եկեք չասենք, թող կառավարությունն ինքը մի օր գլխի ընկնի, կամ էլ՝ եթե ասենք, վատամարդ կլինենք։ Ոչ, եթե մարդիկ իրենց տեղում չեն, մենք դրա մասին պետք է ասենք, որ փոխվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում