Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Շուրջ մեկ ամիս է՝ Արցախում պատերազմ է. 21-րդ դարասկզբի ամենադաժան պատերազմներից մեկը, ուր ճակատում սխրագործում և հերոսանում են հայ զինվորը, հայ սպան ու կամավորը, իսկ թիկունքում պայքար են մղում ուսուցիչն ու լրագրողը, հացթուխն ու հողագործը, երգիչն ու երգահանը: Համառ մարտեր են ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական ու տեղեկատվական, մշակութային և այլ՝ ամենատարբեր ուղղություններով:

Ադրբեջանական դիվանագիտությանը բնորոշ՝ այլ ազգերի մշակութային ժառանգությունը իրենը համարելու, այդ մշակութային ժառանգության համար մղվող պայքարի, Հայոց բանակին նվիրված նոր ստեղծագործության, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ։

- Պարոն Գևորգյան, վերջերս հայտարարություն էիք տարածել, որ ադրբեջանցիները կրկին խախտում են Ձեր հեղինակային իրավունքները և հայտնի «Արցախ» երաժշտությունը ներկայացնում տարբեր հարթակներում։ Դուք հրապարակել էիք Ձեր մեկնաբանություններով տեսանյութ՝ թարգմանված նաև ադրբեջաներեն, որտեղ ապացույցներ եք ներկայացնում, որ այն Ձեր հեղինակային աշխատանքն է: Իսկ ադրբեջանցիներն ի՞նչ ապացույցներ են ներկայացնում, որ այն ադրբեջանական է:

- Նրանք ոչ մի ապացույց չունեն ներկայացնելու։ Նույնիսկ ադրբեջանական «Հաքին․ազ» թերթը գրել էր բողոք ընդդեմ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության՝ իմ երաժշտությունը հնչեցնելու համար։ Արդեն գրեթե մեծ մասը գիտի, որ դա իմ ստեղծագործությունն է, և հեղինակային իրավունքները պահպանված են: Այդ ֆիլմում ցուցադրվում են բոլոր ապացույցները, որ «Արցախ» ստեղծագործությունն ինձ է պատկանում, ու իրենք խայտառակվել են: Եվ աշխարհում էլ այն ներկայացվում է, որ հայկական է, բացի Ադրբեջանից։ Ես չգիտեմ, թե իրենց մոտ ով է տարածել այդ սուտ տեղեկությունը, թե իրբև «Արցախը» գրել է Ֆիքրեթ Ամիրով կոչվող իրենց կոմպոզիտորը: Ես այդ ֆիլմում ցուցադրում եմ ապացույց նաև, որ անգամ Ֆիքրեթ Ամիրովի որդին է հայտարարում, որ իր հայրը չի գրել: Իմ «Արցախ» երաժշտությունը իրենք հնչեցրել են Բաքվում ամենատարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ, Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերի ժամանակ, որ տեղի են ունեցել Բաքվում: Իրենց բանակին նվիրված ֆիլմի ժամանակ են հնչեցրել, պատկերացնում եք, որտեղ նվագում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դուդուկը՝ Ջիվան Գասպարյանը, դհոլը՝ Նորայր Շառոյանը, կիթառը՝ Կարո Սարաֆյանը, մնացածը ես եմ նվագում: Ամենուր հնչեցնում են իմ ձայնասկավառակը։ Բաքվի պետական կոնսերվատորիայի ռեկտորին նույնպես հարց են տվել, թե ով է երաժշտության հեղինակը, նա պատասխանել է, որ Ֆիքրեթ Ամիրովը չէ: Ադրբեջանական մի քանի կառույցի դեմ գործընթաց ենք սկսել, ու չգիտեմ՝ դրանք երբ կավարտվեն:

- Իսկ երբվանի՞ց են սկսել այդ պնդումներն անել:

- Դրանք սկսեցին անել 2007 թվականից, իսկ այդ երաժշտությունը ես ստեղծել եմ 1996-97 թվականներին, իսկ 1998 թվականին արդեն դրա հեղինակային իրավունքները պահպանել եմ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, և այդ փաստաթուղթը ես ունեմ: 1999 թվականին այդ երաժշտությունը նվագել եմ Լոս Անջելեսի իմ առաջին համերգի ժամանակ: 2001 թվականին էլ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված համերգի ժամանակ: 2002 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ ռուս մարզիկներից մեկը պարեց իմ երաժշտության տակ, և հայտարարվեց, որ հեղինակն Արա Գևորգյանն է: 4 տարի հետո կրկին օլիմպիական խաղերում վրացուհի Ելենա Գեդևանիշվիլին ևս պարել է իմ երաժշտության տակ, ու կրկին հայտարարվել է, որ հեղինակը ես եմ: Միայն 2007 թվականից սկսած՝ ադրբեջանցիները սկսեցին պնդել, թե «Արցախն» իրենցն է: Բայց ասեմ, որ վերջերս քչացել են այդ պնդումները, քանի որ իրենց վերնախավը սկսել է քննադատել, թե ինչու եք հայկական երաժշտություն օգտագործում: Հուսամ՝ արդեն հաղթել եմ այս պայքարում։ Ուզում եմ նաև ասել, որ «Արցախ» ստեղծագործությունը հաղթական է և բազմաթիվ հայ չեմպիոններ տվյալ երաժշտության տակ են չեմպիոն դարձել: Եղել է՝ երաժշտությունը փոխել են ու պարտվել: Ու ես շատ ուզեցի, որ «Արցախ» երաժշտությունը այսօր նույնպես հնչի և դառնա հաղթական։ Ստեղծվեց տեսահոլովակ այս օրերի պատերազմական կադրերով. այ կտեսնենք, որ հաղթանակ է լինելու:

- Իսկ ինչ եք կարծում՝ ի՞նչ կարող ենք անել, որ պաշտպանենք մեր մշակութային ժառանգությունը, որպեսզի Ադրբեջանը չսեփականացնի: Բավարար քայլեր արվո՞ւմ են այդ ուղղությամբ:

- Ես տարիներ առաջ կոմպոզիտորների միությունում առաջարկություն ներկայացրի, որ ստեղծենք փաստահավաք խումբ, որի միջոցով կարող ենք ապացուցել, որ այս կամ այն երաժշտությունը մերն է, բայց ադրբեջանցիները օգտագործում են: Ճիշտն ասած՝ ինձ չհաջողվեց այդ գործընթացը մինչև վերջ կյանքի կոչել, այն մնաց կիսատ: Մի անգամ ինձ կոնսերվատորիայի շատ հարգաժան դասախոսներից մեկն ասաց՝ Արա ջան, երաժշտությունը նրանն է, ով դա շատ է օգտագործում: Մենք ունենք շատ հին հայկական գործեր, որ գիտենք՝ հայկական են, բայց ապացուցող փաստեր չկան: Որպեսզի դրանք մնան հայկական, ընդամենը պետք է շատ կատարվեն՝ հնչեն: Տեսեք, օրինակ, «Սարի աղջիկը» ես վստահ եմ, որ 100% հայկական է ու դրանում մի գրամ չեմ կասկածում, ու որքան շատ կատարենք այն, այդքան ավելի լավ: Իսկ այն դեպքերում, երբ Ադրբեջանը մեր մշակութային ժառանգությունը ներկայացնում է իբրև իրենը, մենք պետք է բողոք ներկայացնենք, ու պետությունը պետք է աջակցի այդ հարցում:

- Պատերազմը վերսկսելուց օրեր հետո Դուք ներկայացրիք նոր ստեղծագործություն, որը կոչվում է «Հայկական բանակ»: Տեսահոլովակում նկարահանվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող երգիչ-երգչուհիներ: Նման տեսահոլովակ նկարահանելու գաղափար վաղո՞ւց կար և համընկավ պատերազմական այս օրերի հետ, թե՞ հենց այս օրերին ծնվեց այդ գաղափարը:

- Ադրբեջանի վերջին պատերազմաշունչ հայտարարությունները, ագրեսիվ կեցվածքն ինձ միշտ էլ կասկածի մեջ էին պահում, և, ցավոք սրտի, իմ կանխազգացումները, այն, որ նրանք մեզ վրա պետք է հարձակվեն, իրականություն դարձան։ Եվ ես միշտ մտածել եմ, որ մենք պետք է շատ հզոր լինենք ու թշնամուն պարտադրենք խաղաղություն: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները պատերազմից առաջ էինք սկսել: Աշխատանքների կեսից ավելին արդեն արված էին, ու ես դիմեցի պաշտպանության նախարարությանը՝ ասելով, որ նման նախաձեռնություն ունեմ, իսկ նախաձեռնության նպատակը հետևյալն էր. համախմբել ողջ սփյուռքին, կազմակերպել մեծ դրամահավաք և աջակցել մեր բանակին: Տեսահոլովակի ներքևում պիտի տեղադրվեր պաշտպանության նախարարության տրամադրած հաշվեհամարը, որպեսզի փոխանցված գումարն ուղղվեր բանակին: Դեռ այդ գործընթացների մեջ էինք, ու պատերազմը սկսվեց: Տեսահոլովակի աշխատանքները տևել են մեկ ամսից ավելի: Շատ դժվար էր կորոնավիրսուսի պայմաններում նման ծավալի աշխատանք կատարելը: Օրինակ՝ Փարիզի մեր երգիչը (Մկրտիչ Մկրտչյան), որ Էյֆելյան աշտարակի մոտ կանգնած երգում է, խնդիրներ է ունեցել երգելու ժամանակ դիմակ չդնելու համար: Մոսկվայի «Հայորդիք» պարի համույթի ղեկավարը մոտ 5 ժամ անցկացրել է ոստիկանության բաժնում։ Մի խոսքով, շատ բարդ էր։

- Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք այլ ստեղծագործություններ ևս ներկայացնել:

- Իհարկե, մի տեսահոլովակ էի սկսել նկարահանել ու կարծում եմ՝ հենց պատերազմը վերջանա, կշարունակենք աշխատանքները: Տեսահոլովակը կոչվում է «Սիրեցեք զմիմյանս»: Այն խաղաղության կոչ է, քանի որ մինչև պատերազմը թե՛ եթերում, թե՛ համացանցում, թե՛ առհասարակ զանգվածաբար հայհոյանք էր ու քննադատություն։ Անխնա ենք դարձել միմյանց նկատմամբ։ Տա Աստված՝ մեր այսօրվա միասնությունը էլ երբեք չխաթարվի: Ստեղծագործությունը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Մենք նկարահանում ենք հայերեն տարբերակը: Երգում են մեր հայտնի երգիչները, բայց նրանք տեսահոլովակում չեն երևալու: Կադրում տեսնելու եք քարտաշին, զոդողին, հողագործին, երթուղայինի և տաքսու վարորդներին, փողոցի անցորդին, նկարչին, երաժշտին, զինվորին, ոստիկանին: Նրանց կոչն այն է լինելու, որ եկեք ապրենք իրար սիրելով: Ամբողջ նպատակն այն է, որ մեր երկրում խաղաղություն և սեր լինի:

- Դուք այն ստեղծագործողներից եք, ում գործերը հայրենասիրություն են ոգեշնչում և միշտ արդիական են: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում ստեղծել նման գործեր:

- Հայրենասիրությունը պետք է լինի բոլորիս մեջ։ Հայրենիքը նույնպես ծնող է։ Տեսեք, տատս եղել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչուհին, պապս՝ եկեղեցու խորհրդի անդամ, մայրս հայտնի երգչուհի Վալյա Սամվելյանն է, հայրս էլ եղել է թառահար և սարքաշինական գործարանի ժողգործիք խմբի ղեկավարը: Ուրեմն իմ մեջ արդեն և՛ հոգևոր, և ժողովրդական երաժշտությունը կա: Երբ երաժշտական դպրոց էի գնում, նաև դասական երաժշտությունը մտավ իմ մեջ: Երբ ավարտեցի երաժշտական դպրոցը, նվագում էի էստրադային նվագախմբում, ուրեմն մտավ նաև եվրոպական էստրադային ժամանակակից երաժշտությունը: Տեսեք՝ ինչ խառնվածք եղավ: Մայրս և հայրս, երբ գնում էին համերգների, ինձ թողնում էին տատիս-պապիս մոտ: Տատիս-պապիս հետ, որ գնում էի եկեղեցի, ստիպված նստում էի և մինչև վերջ լսում պատարագները: Ես ինչ երաժշտություն, որ հորինում եմ, մեջը կա և՛ հոգևոր, և՛ ժողովրդական, և՛ դասական, և՛ էստրադային ժանրերը։

- Այսինքն՝ երաժիշտների ընտանիքում մեծանա՞լն է այդ հաջողության բանալին:

- Երբ հարցնում են, թե որտեղի՞ց այդ բանալին, ես ասում եմ՝ վերևից և ներքևից. ներքևը հողն է, վերևում՝ Աստծո տված շնորհքը: Իմ ստեղծագործությունները մեր պատմական հայրենիքի տարածքների անուններով են հիմնականում: Որ երաժշտությունս տխուր է, ուրեմն կապված է Արևմտյան Հայաստանի հետ, որ երաժշտությունս՝ ուրախ է, ապա դա մեր այսօրվա տարածքում է կամ հաղթանակն է: Իմ ստեղծագործություններից ամեն մեկը յուրովի պատմություն ունի։ Ու հենց էս պատմություններն են հաջողության գրավականները: Ունեմ հաջողության նաև իմ բանաձևը։ Պետք է նախ ունենալ Աստծո տված շնորհ, որից հետո՝ կրթություն, որ Աստծո տված շնորհը կարողանաս վերարտադրել, հետո՝ աշխատասիրություն, որ կարողանաս Աստծո տված շնորհը լավ վերարտադրել: Եվ պիտի ունենաս նաև խելք, որ այդ շնորհը ճիշտ տեղում և ժամանակին վերարտադրես: Մի քիչ էլ՝ բախտ։

- Ձեր ֆեյսբուքյան էջում կիսվել էիք մի լուսանկարով, որտեղ լուսանկարվել էիք գնդապետ Վահագն Ասատրյանի հետ, որը վերջերս հետմահու արժանացավ ՀՀ Ազգային հերոսի կոչման: Ի՞նչ կապ եք ունեցել և ի՞նչ հուշեր ունեք՝ կապված Ազգային հերոսի հետ:

- Այդ լուսանկարը տարիներ առաջ է արվել, որտեղ ես ու դուստրս ենք Ազգային հերոսի հետ: Մի քանի տարի առաջ հայ-ադրբեջանական սահմաններից մեկում մեկշաբաթյա մարտեր ընթացան, ու մենք գնացել էինք՝ ոգեշնչելու մեր զինվորներին: Այնտեղ ծանոթացանք այդ հրաշք մարդկանց հետ: Դա էր մեր ծանոթությունը: Ցավոք սրտի, դրանից հետո էլ չենք հանդիպել: Հետո այդ զորամասին, բարեբախտաբար, կարողացա ինչ-որ բաներով օգտակար լինել՝ երաժշտական գործիքներ նվիրեցի: Վահագն Աստարյանը հրաշալի մարդ էր: Շատ եմ ցավում, աղջկաս հրապարակումից իմացա, որ զոհվել է: Հիմա տղաս էլ է բանակում, ժամկետային զինծառայող է: Ինքս էլ ընկերներիս հետ այս օրերին ներգրավված էի տարբեր իրեր հավաքելով ու դրանք մեր զինվորներին հասցնելով, բայց, ցավոք, արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսով վարակված եմ ու շատ եմ տխրել, որ ինքնամեկուսացել եմ, չեմ կարող գնալ:

- Պարոն Գեւորգյան, ի՞նչ կասեք այս պահին սահմանում կռվող մեր զինվորներին:

- Ես միշտ ասել եմ, որ, Աստված ոչ անի, պատերազմ լինի՝ բոլորը՝ կոմպոզիտորը, երգիչը, քանդակագործը և այլք, իրենց գործը պիտի թողնեն ու գնան կանգնեն զինվորի կողքին, որովհետև եկող մեծ ալիքը միայն միասին կարող ենք կանգնեցնել: Մեր զինվորներին, սպաներին, պայմանագրայիններին, կամավորներին ու ազատամարտիկներին ցանկանում եմ ուժ և զորություն։ Աստծո օրհնանքը թող մեր բանակի գլխից անպակաս լինի: Թող Աստված խափանի թշնամու բոլոր ծրագրերն ու կրակոցները, ու մեր զինվորներն էլ թող վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու և որ իրենց թիկունքը շատ ամուր է: Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին։

Լուսանկարները Արա Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
3675 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան