Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Այս ճգնաժամը պատռում է պետությունների դիմակները․ աշխարհը կարող է բախվել էլեկտրաէներգիայի պակասորդի խնդրի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

– Դուք վերջերս հանդես էիք եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թվային աշխարհակարգի ստեղծման շեմին ենք, իսկ աշխարհի թվայնացումն իր հետևից բերելու է նաև գործազրկության աճի ամբողջ աշխարհում: Որքանո՞վ այդ ընդհանուր միտումները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, որքա՞ն իրատեսական է այդ վտանգը մեր երկրի համար:

– Իսկապես, մենք գտնվում ենք թվային աշխարհակարգի ձևավորման շեմին, որին նոր լիցք հաղորդեց համաճարակը, քանի որ ստիպեց տնտեսության ամենատարբեր սեգմենտներին տարբեր երկրներում գնալ դիջիթալիզացման ճանապարհով: Իրականում մենք գործ ունենք գլոբալ մարտահրավերի հետ, որը ձևավորում է ոչ միայն տնտեսական գործունեության նոր ձևաչափեր, այլ ուղղակիորեն ազդում է յուրաքանչյուրիս ապրելակերպի վրա: Իհարկե, տնտեսության ու հասարակական կյանքի շարունակական թվայնացումը չի կարող չհանգեցնել բազմաթիվ սոցիալական խնդիրների, որոնցից առանցքայինը գործազրկության աճն է ամբողջ աշխարհում: Միայն կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում, այսինքն՝ վերջին 3 ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում աշխատատեղերը կրճատվել են շուրջ 200 մլն միավորով, ու այդ միտումը շարունակական բնույթ է կրում: Այսօր արդեն բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք, համաճարակով պայմանավորված, ստիպված եղան տեղափոխվել օնլայն, այլևս իրենց բավականին հարմարավետ են զգում այդ տիրույթում, որում չկա անհրաժեշտություն հոգ տանելու, օրինակ, գրասենյակի վարձակալության կամ կոմունալ վճարների համար:

Միաժամանակ, թվայնացման ակտիվացումը ստեղծում է տնտեսական առանձին գործառույթների ավտոմատացման հնարավորություն, ինչը ևս նպաստում է աշխատատեղերի կրճատմանը: Իրականում այս գործընթացը իր ժամանակակից տրամաբանությամբ սկիզբ է առել դեռ 1970-ականներին, երբ գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո սկսեց ձևավորվել պոստինդուստրիալ իրականությունը, որն այնուհետև վերածվեց այսպես կոչված՝ տեղեկատվական հասարակության: Հայտնի է, որ այդ փոխակերպման արդյունքում միայն 1970-2010 թթ. աշխարհում գործազուրկների թիվն աճեց 20 տոկոսով: Դրան զուգահեռ մենք գտնվում ենք մի փուլում, երբ թվայնացումը ձևավորում է նոր գլոբալ ռեժիմ, որը պայմանականորեն կարող ենք թվային տոտալիտարիզմ անվանել: Դրա պայմաններում յուրաքանչյուրս՝ լինելով տեղեկատվական-թվային արտադրության ու ծառայությունների սպառող, հայտնվում ենք այդ ռեժիմի ուղիղ վերահսկողության տակ:

Որպես այդ ռեժիմի գլխավոր դերակատար՝ մենք կարող ենք դիտարկել գլոբալ ֆինանսական օլիգարխիան, որն արդեն այսօր իր հաղթանակն է տոնում արդյունաբերական օլիգարխիայի հանդեպ: Գլոբալ շուկաների սպեկուլյատիվ կառավարումը դրա վառ ապացույցներից է: Հայաստանը, ինչպես նաև սեփական ինքնիշխանությունն ամրապնդելու նպատակ հետապնդող յուրաքանչյուր պետություն, թվային նոր աշխարհակարգի պայմաններում պետք է գնան սեփական թվային ենթակառուցվածքների ձևավորման ճանապարհով: Այլապես, թվային տոտալիտար համակարգի համար այն կլինի ոչ թե դերակատար, այլ ռեժիմը սնուցող ռեսուրս: Իհարկե, դա բավականին բարդ է ապահովել, ու այստեղ մենք բախվում ենք մեկ այլ կարևոր խնդրի, այն է՝ թվային դիսկրիմինացիան կամ անհավասարությունը, որի դրսևորումները մենք տեսնում ենք արդեն այսօր: Խնդիրը շատ բազմաշերտ է: Ամփոփելով՝ ասեմ, որ Հայաստանում ներկայումս հույժ անհրաժեշտ է մշակել ազգային տեղեկատվական անվտանգության դոկտրին, որը պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարային բաղադրիչներից մեկը:

– Կա տեսակետ, որ ներկայումս մենք գործ ունենք ոչ թե հերթական ցիկլիկ բնույթի ճգնաժամի, այլ իր հետևից խորքային կառուցվածքային փոփոխություններ բերող ճգնաժամի հետ: Ի՞նչ պետք է անի պետությունը այդ ճգնաժամին դիմագրավելու համար:

– Ժամանակակից ճգնաժամի առանձնահատկությունը հենց այն է, որ այն անխուսափելիորեն բերելու է ու արդեն այսօր բերում է գլոբալ տնտեսական համակարգի կառուցվածքային փոփոխությունների: Ու այդ իմաստով, այսօրվա ճգնաժամը սխալ է համեմատել 2008-2009 թթ. «սև կարապի» հետ, որն իրենից զուտ կոնյունկտուրային ճգնաժամ էր ներկայացնում, որը չհանգեցրեց որևէ համակարգային փոփոխության: Հետևաբար՝ ներկայիս ճգնաժամը չի տեղավորվում նաև տնտեսական ճգնաժամերի ցիկլերի հայտնի տեսության շրջանակներում: Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր համաշխարհային տնտեսության հետ, ճիշտ կլիներ համեմատել, օրինակ, ամերիկյան Մեծ դեպրեսիայի կամ 1970-ականների ճգնաժամի հետ, քանզի երկուսի դեպքում էլ ձևավորվեց նոր տնտեսական համակարգ, նոր մշակույթ: Եթե Մեծ դեպրեսիայի արդյունքում Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն սկսեցին ավելացնել պետության մասնակցությունը տնտեսության, բիզնեսի ոլորտներում՝ հիմնվելով քեյնսիական տեսության հիմնադրույթների վրա, ապա 1970-ականների ճգնաժամը կիրառական բովանդակություն հաղորդեց գլոբալիզացման գաղափարախոսությանը, հետևաբար՝ Արևմուտքը սկսեց գնալով հրաժարվել քեյնսիականությունից՝ ընտրելով գլոբալ տնտեսության ազատականացման ուղին ու մերժելով պրոտեկցիոնիզմը: Տեղի ունեցավ այսպես կոչված՝ երրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որը հանգեցրեց պոստինդուստրիալ տնտեսական կարգի ձևավորմանը: Հենց դրա հիման վրա՝ ավելի ուշ Դավոսի ֆորումի հիմնադիր Քլաուս Շվաբն առաջարկեց Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կոնցեպտը՝ կառուցված օնլայն տեխնոլոգիաների զարգացման վրա:

Ինչպես տեսնում ենք, այդ կոնցեպտն այսօր կյանք է առնում՝ ձևավորելով լիովին նոր մշակույթ թե՛ տնտեսական, թե՛ հասարակական ու անգամ քաղաքական հարաբերություններում: Այսօրվա ճգնաժամն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն: Այն կարծես պատռում է պետությունների դիմակները՝ ի ցույց դնելով դրանց կառավարման կուլտուրան, ռազմավարական ռեսուրսն ու իրական ունակությունները: Այսօրվա պանդեմիայի պայմաններում պետություններն ու հասարակությունները դառնում են ավելի փակ, ավելի անհանդուրժող: Անգամ վիրուսի հաղթահարման պարագայում վախն ու իզոլյացիոնիստական վարքագիծը դեռ երկար կշարունակի բնորոշել ժամանակակից մարդուն: Հետևաբար, հասարակությունները կդառնան ավելի ազգայնակենտրոն, ինչի չի կարող չավարտվել տարբեր ինտենսիվության հիբրիդային ու կոնվենցիոնալ պատերազմներով: Դրանց նախադրյալներն արդեն առկա են: Բավական է նշել, որ ներկայումս աշխարհում զենքի ու զինամթերքի առևտրի ծավալները հասել են սառըպատերազմյան ցուցանիշներին: Ինչ պետք է անի պետությունը: Առաջինը՝ որդեգրի պրոտեկցիոնիստական տնտեսական ռազմավարություն, հակառակ դեպքում՝ տանուլ կտա գլոբալ մրցակցությունը՝ կորցնելով սեփական սուբյեկտությունը: Անգամ Ազատ աշխարհի առաջնորդները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և բազմաթիվ այլ ժողովրդավար-լիբերալ պետություններ որդեգրում են պրոտեկցիոնիզմի սկզբունքները:

Երկրորդ՝ հույժ անհրաժեշտ է, ինչպես արդեն նշեցի, զարգացնել սեփական թվային-տեղեկատվական ենթակառուցվածքները, ինչը հույժ անհրաժեշտ է թե՛ արդյունավետ հիբրիդային պատերազմ վարելու, թե՛ առանցքային ազգային ինստիտուտների անվտանգությունն ապահովելու համար: Այստեղ հատուկ պետք է ընդգծեմ կրթության կազմակերպման համակարգի թվայնացման մշակույթը, որի զարգացումն այլևս հնարավոր չէ զսպել: Եթե մենք դիտարկում ենք կրթությունը որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ, ապա նախ և առաջ անհրաժեշտ է մտածել սեփական անվտանգ պլատֆորմների ձևավորման մասին:

– Թվային տոտալիտարիզմն անխուսափելիորեն բերելու է աշխարհում էլեկտրաէներգիայի սպառման աննախադեպ աճի: Եթե դա այդպես է, ապա արդյոք Հայաստանը կարո՞ղ է օգտվել պահանջարկի նման աճից և շահած դուրս գա այս իրավիճակում:

– Իրավացի եք: Թվայնացման այսօրվա դինամիկայի պահպանման պարագայում ընդամենը 20 տարի հետո՝ 2040 թ. աշխարհը կարող է բախվել էլեկտրաէներգիայի պակասորդի խնդրի հետ: Դրան նպաստելու է թե՛ անհատական համակարգիչների, թե՛ սուպերպրոցեսորների ակտիվ կիրառումը: Ներկայումս աշխարհում օգտագործվող համակարգիչների քանակը գերազանցել է 2 միլիարդը, ընդ որում՝ միջինացված հաշվարկներով այդ քանակը բաշխված է աշխարհի բնակչության ընդամենը 1 մլրդ մարդկանց միջև: Այսինքն՝ գործ ունենք հայտնի «ոսկե միլիարդի» կոնցեպտի հետ, որը շարունակելու է իր արդիականությունն ապահովել նաև ապագայում՝ գուցե վերածվելով «թվային միլիարդի»: Այս ամենը ստիպելու է կրկնապատկել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ հասցնելով դրանք պահանջվող մոտ 5000 գիգավատի: Իսկ դրա համար անհրաժեշտ է կրկնապատկել գազի, նավթի և ուրանի արդյունահանումը, զուգահեռաբար զարգացնելով վերականգնվող էներգետիկան: Ի վերջո, թե՛ ավանդական, թե՛ այլընտրանքային էներգետիկայի զարգացման դինամիկան լուրջ ռիսկեր է ստեղծելու գլոբալ էկոհամակարգի համար: Կարծում եմ՝ թվայնացումը միջնաժամկետ հեռանկարում կբարելավի էկոհամակարգի վիճակը, սակայն երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի էկոլոգիական աղետի: Անդրադառնալով Հայաստանին՝ պետք է նշեմ, որ, լինելով էներգետիկ հզորությունների ավելցուկով երկիր, մենք կարող ենք միջնաժամկետ հեռանկարում ստանալ որոշակի տնտեսական դիվիդենտներ՝ կայուն մատակարարում առաջարկելով արտաքին շուկաներին: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է գտնել ենթակառուցվածքային լուծումներ, ու հենց այստեղ մեծ նշանակություն է ձեռք բերում ներկայումս անթույլատրելի դանդաղ տեմպերով կառուցվող «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, որը կարող է թույլ տալ մեզ ապագայում ճեղքել էներգատրանսպորտային շրջափակումը՝ հանդես գալով որպես էլեկտրաէներգիա արտահանող ու նաև տարանցիկ երկիր:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում