Աղբյուրները տեղեկացնում են, որ Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմում չարագործի դերի հավակնորդն է եգիպտա-ամերիկացի դերասան Ռամի Մալեկը: Այս մասին գրում է Variety-ն:
Նրանց խոսքով՝ «Միստր Ռոբոտ» հեռուստասերիալում նկարահանվող Մալեկի թեկնածությունը դիտարկում են Բոնդի հակառակորդի դերում:
Ինչպես պարզաբանվում է՝ «Միստր Ռոբոտ»-ի վերջին սեզոնի նկարահանումները, որոնք կձգվեն 2019-ի մարտից մինչև հուլիս, կխանգարեն նրան, սակայն, նկարահանվել բոնդիանայի շարունակության մեջ: