Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ջոկովիչը հաղթել է Մեդվեդևին և դուրս բերել Սերբիային ATP Cup-ի եզրափակիչ

Ջոկովիչը հաղթել է Մեդվեդևին և դուրս բերել Սերբիային ATP Cup-ի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP Cup-ի կիսաեզրափակիչում գերացանցեց  ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայում ընթացող ATP Cup անդրանիկ մրցաշարի կիսաեզրափակիչում մրցում էին Սերբիայի և Ռուսաստանի թիմերը: Ջոկովիչը 2 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում առավելության հասաց մրցակցի նկատմամբ երեք սեթերից հետո` 6:1, 5:7, 6:4 հաշվով: Ավելի վաղը կիսաեզրափակչի մյուս խաղում Կարեն Խաչանովը պարտվել էր Դուշան Լայովիչին:

Սերբիայի ընտրանին դուրս եկավ ATP Cup-ի եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիա-Ավստրիա զույգի հաղթողի հետ:

ATP Cup անցկացվում է առաջին անգամ և ունի 15 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]