211652_close_icon
views-count2884 դիտում article-date 18:57 26-06-2018

Հայ-Ռուսական համալսարանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայ-Ռուսական համալսարանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակներն են Հայաստանում և արտերկրում բիզնես գործունեության հետ կապված տեղեկատվության ու փորձի փոխանակում, Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության ներգրավումն և մասնակցությունը ստարտափ-միջոցառումներին, համատեղ սեմինարների, հանդիպումների կազմակերպում, գիտակրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում, նորարարական գաղափարների աջակցություն և այլն: Հուշագիրը ստորագրել են Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը: «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.-ի մարտին մի խումբ նախաձեռնող երիտասարդների կողմից, որոնք նախկինում հեղինակել և մինչ օրս հաջողում են մի շարք ստարտափներ: Ունենալով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման տեսլականը՝ հիմնադրամն իր առջև սահմանել է հետևյալ նպատակները՝ 1) Աջակցել սկսնակ և արդեն իսկ գործունեության որոշակի ճանապարհ անցած ստարտափներին, օգնել նրանց ոտքի կանգնել, դնել զարգացման ճիշտ ընթացքի վրա, 2) Պարբերաբար կազմակերպել միջոցառումներ, որոնց ժամանակ ստարտափերները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը և աջակցություն ստանալ հիմնադրամի կողմից, 3) Արտերկրից Հայաստան հրավիրել փորձագետների և խոսնակների, որոնց հետ ստարտափերների շփումները կօգնեն կատարելագործել իրենց գիտելիքներն ու դրանք օգտագործել ի նպաստ սեփական ծրագրերի, կպատկերացնեն տվյալ ոլորտում անհրաժեշտ քայլերը շուկա մտնելու համար, 4) Ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր նախագծերի հեղինակները կհանդիպեն տեղացի և արտասահմանցի ներդրողների, ձեռնարկատերերի և բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, որոնց միջոցով նրանք հնարավորություն կունենան սեփական գաղափարի իրագործման համար ձեռք բերել նախնական ներդրումներ, 5) Կազմակերպել և իրականացնել կրթական և ստարտափ ծրագրեր ու միջոցառումներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 6) Նպաստել նորարական մտքի, նորարական բիզնեսի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ 7) Օգտագործել այս ոլորտի համաշխարհային փորձն ու գիտելիքները և նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ստարտափ էկոհամակարգի կայուն զարգացմանը: ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր