ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը, որը ԲՈԿ-ն անվավեր էր ճանաչել

ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը, որը ԲՈԿ-ն անվավեր էր ճանաչել

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունն անվավեր է ճանաչել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու մասին որոշումը։

ԲՈԿ նախագահի հրամանով հարուցված գիտական կոչումն անվավեր ճանաչելու վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին հրամանը՝ առոչինչ:

Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր էր ընտրվել Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը նույն օրը՝ ավելի վաղ Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր էր ճանաչվել։

Այդ որոշումը հրապարակվել էր ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---