Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր` մայիսի 19-ին

Այսօր` մայիսի 19-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1892 թ. այս օրը ծնվել է Համո Բեկնազարյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան:

*           1928 թ. այս օրը ծնվել է Սերգեյ Մերգելյանը՝ հայ ականավոր գիտնական:

*           1953 թ. այս օրը ծնվել է Շավարշ Կարապետյանը՝ հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի՝ հանելով նրանց ջրից։

*           1922 թ. այս օրը ծնվել է Օհան Դուրյանը՝ հայ հայտնի դիրիժոր:

*           1802 թ. այս օրը Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։

*           1649 թ. այս օրը Անգլիայի խորհրդարանի որոշմամբ Անգլիան հռչակվեց հանրապետություն (կարգավիճակը պահպանվեց հաջորդ տասնմեկ տարիների ընթացքում՝ մինչև միապետության վերականգնումը)։

*           1712 թ. այս օրը Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։

*           1913 թ. այս օրը ծնվել է Մկրտիչ Կորյունը՝ հայ բանաստեղծ, առակագիր:

*           1938 թ. այս օրը ծնվել է Իգոր Տեր-Հովհաննիսյանը՝ հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ):

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am