1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ.թ.ա. 202 թ. հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Զամայի ճակատամարտը՝ Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկը, որտեղ հռոմեական զորքերը պարտության մատնեցին կարթագենյան զորքին, որը ղեկավարում էր Հաննիբալը:

-           1870 թ. հոկտեմբերի 19-ին ծնվել է Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան)՝ հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932):

-           1745 թ. հոկտեմբերի 19-ին մահացել է Ջոնաթան Սվիֆթը՝ անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ եւ հասարակական գործիչ, հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով (ծնվ.՝ 1667 թ.):

-           1892 թ. հոկտեմբերի 19-ին ծնվել է Ալեքսանդր Ալյոխինը՝ ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն (մահ.՝ 1946 թ.):

-           1963 թ. հոկտեմբերի 19-ին մահացել է Կարո Ալվարյանը՝ հայ ռեժիսոր, դերասան (ծնվ.՝ 1895 թ.):

-           2011 թ. հոկտեմբերի 19-ին մահացել է  հայազգի ճարտարապետ Կառլեն Անանյանը:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]