Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների մասին ես իմացել եմ լրատվամիջոցներից․ Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Գ․ Շ-ի ցուցմունքը։

Հարց- Քրեական գործի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից զինվորականներ են բերվել Հայաստան, որոնք տեղակայվել են ՀՀ զինվորական կենտրոնական հավաքակայանում, որտեղ այդ ժամանակ աշխատել եք նաև Դուք։ Առաջարկում եմ մանրամասնել՝ ԼՂՀ-ից ՀՀ զինվորական կենտրոնական հավաքակայան ի՞նչ թվաքանակի զինվորականներ են տեղափոխվել, նրանցից ո՞ւմ եք ճանաչում, որքա՞ն ժամանակ են նրանք մնացել հավաքակայանում և ի՞նչ գործողություններ են կատարել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև դրանց նախորդող օրերին։

Պատասխան- Հայտնում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից մոտ 10-15 օր առաջ, կոնկրետ օրն այժմ չեմ կարող հիշել, երեկոյան ժամը 20-ի կամ 21-ի սահմաններում, բեռնատար ավտոմեքենաներով՝ «Ուրալ», «Սատկո», ինչպես նաև մարդատար «Նիվա», «Վիլիս» մակնիշի մի քանի ավտոմեքենաներով զինվորական հագուստներով մոտ 300-400 հոգի եկան կենտրոնական հավաքակայան։ Նրանց այցելությունից հետո իմացանք, որ նրանք եկել են հավաքակայան Լեռնային Ղարաբաղից։ Նրանց ավտոմեքենաների վրա դրված էին «ՊՆ Շ» հաշվառման համարանիշներ։ Նշված բոլոր անձինք զինվորական սովորական հագուստներով էին, այսինքն՝ այնպիսի հագուստով, որն այդ ժամանակ հագնում էին հայկական բանակի զինվորները։ Այդ զինվորականներն ասացին, որ իրենք պետք է մեր զորամասում մնան, սակայն թե որքան ժամանակով, չասացին։ Դրանից հետո, մոտ 10-15 օր, մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ և դրան հաջորդող մի քանի օրերին, այդ զինվորականները մնացին մեր զորամասում։ Զորամասում մնալու ընթացքում նրանք երեք օրվա ընթացքում, առանց կոնկրետ գրաֆիկի և ֆիքսված ժամի, իրենց բերած մարդատար ավտոմեքենաներով դուրս էին գալիս զորամասից, գնում մոտակա խանութներից առևտուր էին անում ու վերադառնում էին։ Մեր զորամասում մնալու ընթացքում նրանք սնվում էին զորամասի ճաշարանում, հաճախակի դրսի խանութներից էլ առևտուր էին անում ու վերադառնում։ Մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններից մի քանի օր հետո, կոնկրետ օրը չեմ կարող հիշել, առավոտյան ես գնացի աշխատանքի ու տեսա, որ Ղարաբաղից եկած զինվորականներն այլևս մեր զորամասում չէին, նրանք գնացել էին։ Նշեմ, որ Ղարաբաղից եկած բոլոր զինվորականները սպաներ էին, հասուն տարիքի տղամարդիկ՝ մայորի, կապիտանի, փոխգնդապետի և այլ կոչումներով, նրանց մեջ շարքային չկար, այսինքն՝ նրանք ժամկետային զինծառայողներ չէին, բոլորն էլ պատրաստված զինվորականներ էին, ոմանց զինվորական հագուստների վրա էլ ուսադիրները բացակայում էին։ Նրանք հիմնականում բոլորն էլ զինված էին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, մի քանիսի մոտ տեսել եմ նաև գոտկատեղին ամրացված ատրճանակներ։ Այլ զինատեսակներ նրանց մոտ ես չեմ տեսել։ Նշված զինվորականների հետ մենք անմիջական շփում չենք ունեցել, զորամասի հրամանատարը մեզ ասել էր, որ նրանց հետ մենք գործ չունենք, իրենք, ինչքան հնարավոր է, կմնան զորամասում, դրա համար էլ մենք զերծ ենք մնացել նշված անձանց հետ շփումից։ Նրանք բոլորն էլ խոսում էին Ղարաբաղի բարբառով, բոլորն էլ ղարաբաղցիներ էին, սակայն չեմ կարող ասել՝ որ զորամասերից էին եկել, բոլորը նույն զորամասից էին, թե տարբեր, ես չգիտեմ։

Հարց- Առաջարկում եմ հայտնել՝ ո՞վ կամ ովքե՞ր էին ղեկավարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եկած զինվորականների գործողությունները։

Պատասխան- Հարցին պատասխանում եմ, որ նրանց հրամանատարը Միշկան էր, նա էր հավաքակայանում ղեկավարում մյուս զինվորականների գործողությունները։ Հիշում եմ նաև, որ սև գույնի «Ջիպ» ավտոմեքենայով Արցախի Պաշտպանության բանակի «ՊԲ» համարանիշներով ավտոմեքենա էլ մի քանի անգամ այդ օրերին մեր զորամաս եկել է, սակայն չեմ կարող ասել, թե ովքեր էին նշված ավտոմեքենայով եկել ու ինչ առնչություն ունեին այդ զինվորականների հետ նշված անձինք։

Հարց- Առաջարկում եմ հայտնել՝ Դուք ճանաչո՞ւմ եք ԼՂՀ-ից ժամանած ու ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայանում տեղակայված զինվորականներից որևէ մեկին, կարո՞ղ եք հայտնել նրանցից առավել ակտիվ և ղեկավար դեր ունեցած անձանց ինքնությունները, թե՞ ոչ։

Պատասխան- Ձեր հարցին պատասխանում եմ, որ ես իմ կողմից նշված Միշային եմ հիշում, որը ղեկավարում էր մյուս զինվորականներին։ Հիշում եմ նաև մի տղամարդու, որի քիթը բացակայում էր, նրա անունը Արթուր էր։ Նա ոչ մեկի չէր ենթարկվում, որ ժամին ուզում՝ քնում էր, որ ժամին ուզում՝ արթնանում էր։ Նա ինձ մոտ տպավորվել է, քանի որ քիթ չուներ։ Այլ անձինք մոտս չեն տպավորվել ու անուններ չեմ կարող նշել։ Նրանցից ոչ մեկի ես չեմ ճանաչել։

Հարց- Որտե՞ղ եք Դուք գտնվել 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, զինվորական կենտրոնական հավաքակայանո՞ւմ եք եղել, թե՞ ոչ։

Պատասխան- Ձեր հարցին պատասխանում եմ, որ այդ օրերին զորամասում ուժեղացված ծառայություն էր, քանի որ արտակարգ դրություն էր Հայաստանում հայտարարված։ Սակայն քանի որ ես զորամասի հրամանատարի վարորդ եմ, ես եղել եմ զորամասում առավոտյան ժամը 9։00-ից մինչև երեկոյան ժամը 18։00-ի, 19։00-ի սահմանները, որից հետո գնացել եմ տուն։ Մարտի 1-ին և 2-ին հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել, որքանով հիշում եմ, երեկոյան ժամերին, իսկ այդ ժամերին ես արդեն զորամասում չեմ եղել։

Հարց- Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ի՞նչ մասնակցություն են ունեցել կենտրոնական հավաքակայան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած զինվորականները, ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վերջիններիս մասնակցության և նրանց գործողությունների վերաբերյալ։

Պատասխան- Ես չեմ կարող ասել, թե ինչ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից եկած զինվորականները, քանի որ դեպքերի ժամանակ ես հավաքակայանում չեմ եղել։ Մարտի 1-ին և 2-ին, երբ ես եղել եմ հավաքակայանում աշխատանքային ժամերին, ԼՂՀ-ից եկած զինվորականների մոտ որևէ ակտիվություն չեմ նկատել և կարող եմ ասել, որ իմ՝ հավաքակայանում եղած ժամանակ նրանք գտնվել են այնտեղ ու դուրս չեն եկել հավաքակայանից։ Այդ օրերին նրանք արել են նույնը, ինչ նախորդող օրերին՝ զորամասում շրջում էին, դուրս ու ներս էին անում, գնում էին ճաշարան, հաց էին ուտում, սովորական առօրյայով էին զբաղված։ Իմ հեռանալուց հետո նրանք ինչ են արել, ես չգիտեմ։ Չեմ կարող ասել՝ նրանք գնացե՞լ են արդյոք մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վայրերը, մասնակցություն ունեցե՞լ են դեպքերին, թե՞ ոչ։

Հարց- Նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եկած զինվորականները զորամասից հեռացել են մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններից մի քանի օր անց։ Առաջարկում եմ հայտնել՝ նախքան հեռանալը նրանք ի՞նչ խոսակցություններ են ունեցել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իրենց մասնակցության վերաբերյալ, Ձեզ հայտնի՞ է արդյոք՝ նշված անձանցից որևէ մեկը մասնակցություն ունեցե՞լ է տեղի ունեցած դեպքերին, թե՞ ոչ։

Պատասխան- Ինչպես արդեն նշեցի՝ զորամասի հրամանատարը մեզ ասել էր, որ նրանց հետ գործ չունենք, չշփվենք, որոշ ժամանակ նրանք մնալու են և գնան։ Քանի որ նրանց հետ չենք շփվել, ես չեմ կարող ասել, թե ինչ են նրանք իրար մեջ զրուցել, չգիտեմ, թե նրանք ինչ մասնակցություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ։ Առհասարակ՝ մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների մասին ես իմացել եմ լրատվամիջոցներից, գիտեմ, որ ժողովրդի վրա զենք է կիրառվել, զոհվել են 8 ցուցարարներ և երկու ոստիկան։ Թե կոնկրետ ովքեր են այդ սպանությունները կատարել, ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել։

Հարց- Առաջարկում եմ հայտնել՝ ԼՂՀ-ից եկած զինվորականներին զորամասում գումար բաժանվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից։

Պատասխան- Չեմ կարող ասել, ես չեմ տեսել, որ այդ զինվորականներին որևէ մեկը փող բաժանի։ Այդ մասին որևէ տեղեկություն չունեմ։

Հարց- Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ ԼՂՀ-ից ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան բերված զինվորականները հավաքակայանում մնացել են մինչև 2008 թվականի մարտ ամսվա վերջը, որի ընթացքում զինվորականների թվաքանակը լրացվել է և հասել 1500-ի։ Ի՞նչ տեղեկություններ են Ձեզ հայտնի այդ մասին։

Պատասխան- Ես հստակ չեմ հիշում՝ մինչև մարտի քանիսն են Ղարաբաղից եկած զինվորականները մնացել կենտրոնական հավաքակայանում, իմ հիշելով՝ մի քանի օր են մնացել։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ են հեռացել։ Իսկ ինչ վերաբերում է 1500 հոգուն, ապա հաստատ նրանց թվաքանակն այդքան չի եղել, քանի որ կենտրոնական հավաքակայանում այդքան զինվորական չէր կարող տեղավորվել ու մնալ։ Ես հիշում եմ, որ նրանց գալուց մոտ մեկ շաբաթ հետո նրանցից մոտ 100 կամ 200 հոգին գնացել են, սակայն նրանց փոխարեն այլ զինվորականներ չեն եկել կենտրոնական հավաքակայան։

Հարց- Առաջարկում եմ հայտնել՝ ե՞րբ են նշված զինվորականները գտնվել կենտրոնական հավաքակայանում, մասնավոր անձանց կողմից նրանց սնունդ մատակարարվե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան- Ես մի քանի անգամ տեսել եմ, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենաներով նրանց սնունդ էին բերում, սակայն թե ով էր սնունդն ուղարկում՝ չգիտեմ։

Հարց- Առաջարկում եմ հայտնել՝ կենտրոնական հավաքակայանի ո՞ր հատվածում է տեղակայված եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այցելած զինվորականների շտաբը, և որտե՞ղ են գտնվել այդ օրերի ընթացքում զինվորականների խումբը ղեկավարող անձինք։

Պատասխան- Ձեր հարցին պատասխանում եմ, որ նրանց ղեկավար Միշան նստում էր զորամասի շարահրապարակի դիմաց գտնվող վարչական շենքի աշխատասենյակներից մեկում։ Այդ շենքում են գտնվում զորակոչը կազմակերպող բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված աշխատասենյակները։

Հարց- Կենտրոնական հավաքակայանում գտնվելու ընթացքում ովքե՞ր են այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած զինվորականներին, ՀՀ պաշտպանության նախարարության կամ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նրանց այցելե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ գործողություններ են կատարել։

Պատասխան- Ձեր հարցին պատասխանում եմ, որ ես մի քանի անգամ տեսել եմ «ՊԲ» համարանիշներով սև գույնի «Ջիպ» ավտոմեքենա է եկել, սակայն թե ովքեր են այդ ավտոմեքենաներով եկել, ես չեմ տեսել, միայն ավտոմեքենան եմ տեսել զորամաս մտնելուց ու դուրս գալուց։ Այլ անձանց չեմ տեսել, չեմ կարող ստույգ ասել՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կամ զինվորականներ նրանց այցելե՞լ են, թե՞ ոչ, քանի որ ես չեմ տեսել։ Հնարավոր է, որ իմ բացակայության ժամանակ եկած լինեն, սակայն ես որևէ մեկի չեմ տեսել։

Հարց- Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած զինվորականները պահպանություն են իրականացրել ՀՀ նախագահի նստավայրում, Ազգային ժողովի և կառավարության վարչական շենքերում։ Այդ մասին Ձեզ տեղեկություններ հայտնի՞ են, թե՞ ոչ։

Պատասխան- Ձեր հարցին պատասխանում եմ, որ Ղարաբաղից եկած զինվորականները զորամասից դուրս ու ներս արել են, սակայն որտեղ են ծառայություն իրականացրել, ես տեղյակ չեմ։

Հարց- Նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած զինվորականները զինված են եղել հիմնականում ինքնաձիգներով, ոմանց մոտ տեսել եք նաև ատրճանակներ։ Առաջարկում եմ հայտնել՝ հիշյալ զինվորականների մոտ դիպուկահար զենքեր տեսե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Ես այդպիսի զենքեր չեմ տեսել որևէ մեկի մոտ։ Նրանց հիմնական մասը ինքնաձիգներով էր զինված։ Զորամաս գալուց նրանք զենքերի արկղեր իջեցրին իրենց ավտոմեքենաներից, սակայն ինչ զենքեր էին դրանց մեջ, ես չեմ տեսել։ Որևէ մեկի մոտ դիպուկահարի զենք ես չեմ տեսել։

Հարց- Տեղյա՞կ եք արդյոք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այցելած զինվորականները կատարվելիք գործողությունների պլան ունեցե՞լ են, թե՞ոչ։

Պատասխան- Ես այդ մասին ոչինչ չգիտեմ, չեմ կարող ասել՝ նրանք գործողությունների պլան ունեցե՞լ են, թե՞ ոչ, իրենց գործողությունների մասին նրանց խոսակցությունները ես չեմ լսել, նրանց հետ աշխատել եմ չշփվել, քանի որ զորամասի հրամանատարը այդպես էր հանձնարարել։ Ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ։ Հայտնեցի իրականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում