Աշոտյան․ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ հերթական քաղհետապնդումն է իրականացվում16 հունիսի 2020 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։ Նա նշել է, որ դա են ապացուցում ԱԺ-ում խայտառակ քննարկումը և Գլխավոր դատախազի անտրամաբանական և լղոզված պնդումները։ Աշոտյանը նշել է, որ իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, և պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետև «Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը և բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության»։ Ըստ Աշոտյանի` տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։ «Տղաներ և աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկու տարի է Հանրապետականի տեղը լավ գիտեն և բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ , այլև մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարի» տպավորություն։ Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի և հրապարակի»,-ասվում է գրառման մեջ։ Աշոտյանը նաև համերաշխությունն է հայտնել քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին և գործիչներին։ 2015-ին Արմեն Աշոտյանը բավականին մեծ դերակատարում ունեցավ ԲՀԿ-ին քաղաքականությունից հեռացնելու գործում, երբ նա Ծառուկյանին համեմատում էր փորձանոթում աճեցրած հրեշի հետ և հնչեցնում էր նրա հայտնի մականունը։ 2015-ին, Ծառուկյանի՝ իշխանափոխության կոչ անող հայտարարությունից 1 ամիս անց, նա հայտարարեց քաղաքականությունից և ԲՀԿ-ից հեռանալու որոշման մասին, իսկ կուսակցության ղեկավարությունը ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը:
Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |