Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի  կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։

«Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:

Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»,- ասել է Պոպովան։

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]