«Ժողովուրդը պետք է իմանա՝ իր աշխատավարձի հաշվին կերակրվող պաշտոնյան ինչի՞ համար է բարձր աշխատավարձ ստանում». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ վարչապետը կամ իր մամուլի խոսնակը հստակ ու արտահայտված գնահատական տան, թե արդյո՞ք ճիշտ է նախարարների աշխատավարձի բարձրացումը։

«Ճիշտ կլիներ, որ իրավասու մարմիններն այս ամենը կամ հերքեին, կամ հաստատեին։ Գուցե խրախուսում է եղել, սա արդեն ուրիշ բան է, բայց եթե աշխատավարձ է բարձրացվել, ապա վարչապետը չէր կարող բարձրացնել, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, քանի որ մեր երկրում գործում է դեռևս 2013 թվականի օրենքը՝ վարձատրության մասին։ Այսինքն՝ վարչապետն իրավունք չունի միանձնյա բարձրացնել նախարարների աշխատավարձը, կարող է խրախուսել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ նրա, ինչը պետք է՝ գաղտնի չեն անում, բայց  ինչը պետք չէ՝ գաղտնի են պահում, օրինակ՝ նախաքննության, հետաքննության ողջ ընթացքի մասին ամբողջ հայ ազգը տեղեկանում է՝ իհարկե, կիսատ-պռատ։

«Ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին կերակրվող պաշտոնյան ինչի համար է բարձր աշխատավարձ ստանում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս