Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Սահմանադրական հեղաշրջում

Եթե նույնիսկ խորհրդարանական կառավարման մոդելը տեսականորեն դուռ էր բացում Հայաստանում բազմավեկտոր իշխանության ձևավորման համար, այս օրերին հետևողականորեն «խմբագրվում» է այդ հնարավորությունը՝ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծերով: Այս նախագծերը լրիվ հակոտնյա են խորհրդարանական կառավարման համակարգին, և այս համատեքստում հայկական «պառլամենտարիզմը» որևէ աղերս չունի միջազգային պրակտիկայի հետ և, ըստ էության, ավտորիտար, անձնակենտրոն, բրգաձև համակարգը պահպանելու կամ զարգացնելու միտում ունի:

Աշխարհում դժվար է գտնել խորհրդարանական մեկ այլ երկիր, որտեղ, ըստ էության, ամբողջ անվտանգության համակարգը՝ ոստիկանություն, ԱԱԾ, դուրս է դրվում խորհրդարանի վերահսկողությունից, անգամ կառավարության կոլեգիալ կառավարումից: Ըստ ներկայացված նախագծերի՝ ուժային այս կառույցները լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ինչը նշանակում է, որ չնայած կառավարման մոդելի փոփոխությանը՝ ապրիլից հետո պահպանվելու է այսօրվա ստատուս քվոն, կամ օրենսդրորեն ավելի է խորացվելու բրգաձև իշխանության համակարգը:

Սա, ըստ էության, հանգեցնելու է ուժային սեգմենտում ռեպրեսիվ և կոռուպցիոն ռիսկերի խորացման, որոնք սովորական երևույթ են ավտորիտար երկրների համար: Այսինքն՝ Հայաստանը խորհրդարանական կառավարման ցուցանակի տակ օրենսդրորեն զարգացնում է ավտորիտար պետության իրավական հիմքերը:

Օրենքների նախագծերով ներմուծվում են նորամուծություններ, որոնք ամբողջովին վերականգնում են խորհրդային կառավարման հոռի բարքերը՝ նահանջ արձանագրելով նույնիսկ այսօրվա իրականության համեմատ: Օրինակ՝ ապրիլից հետո կառավարության նիստերը դռնփակ են լինելու, օրենսդրորեն սահմանափակվում է կառավարության անդամների՝ հարցազրույց տալու, սեփական տեսակետ արտահայտելու իրավունքը, պատգամավորները զրկվում են կաբինետի նիստերին մասնակցելու հնարավորությունից: Այս ամենը ի դերև է անում գործադիր իշխանության հրապարակային գործունեության և հաշվետվողականության սկզբունքները, որոնք պարտադիր պայման են ցանկացած ժողովրդավարական երկրի, էլ չենք ասում՝ խորհրդարանական մոդելի համար:

Կառավարության նման կառուցվածքը և գործունեության ավտորիտար բնույթը երկիրն անխուսափելիորեն կանգնեցնելու են սահմանադրական ճգնաժամի շեմին, որովհետև խորհրդարանական կառավարման պարագայում Ազգային ժողովն ըստ էության զրկվում է վերահսկող գործառույթներից, դադարում է լինել իշխանության կենտրոն, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանության վտանգավոր վակուումի:

«Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների առաջարկվող նախագծերով խորհրդարանական կառավարումը Հայաստանում դառնում է բուտաֆորիա, որովհետև բրգաձև իշխանության համակարգն ամբողջովին պահպանվում, նույնիսկ ամրապնդվում է՝ այն տարբերությամբ, որ նախագահին փոխարինում է վարչապետը: Բովանդակային այլ տարբերություն, գործադիր իշխանության նկատմամբ քաղաքական և հասարակական վերահսկողության որևէ գործուն մեխանիզմ նախատեսված չեն:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում տեղի են ունեցել ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ հեղաշրջում, որի նպատակը եղել է հասարակությանը նախագահի ուղղակի ընտրությունների իրավունքից զրկելը:

Հայաստանի «պառլամենտարիզմի» փորձարկումը տեղի ունեցավ 2017-ի խորհրդարանական ընտրություններում, որոնց հիմնական առանձնահատկությունը հասարակությանը քաղաքական կյանքից մեկուսացնելն էր, հիմա եկել է խորհրդարանին պետական կառավարումից մեկուսացնելու ժամանակը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում