Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վանեցյանի հեռացումն այլընտրանք չունի. Օրենքի մարդու «դետոչկինյան պռավալը»

ՀՖՖ գործկոմը երեկ Աբրահամ Խաշմանյանին հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ընթացակարգային և կանոնակարգային խախտում թույլ տալով՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Խաշմանյանին միանձնյա նշանակել էր ազգային թիմի գլխավոր մարզիչ, մինչդեռ, համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ կետի, գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Երեկվա գործկոմի նիստից հետո Վանեցյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարեց, որ տեղի է ունեցել իրավական կազուս: «2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի՝ Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի՝ այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում: Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»,- նշել էր Վանեցյանը:

Ու փաստորեն, ըստ էության ընդունելով, որ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշանակվել է օրենքի խախտումով, Վանեցյանը կատարվածի ողջ մեղքը բարդեց մի աշխատակցի վրա, որի անունը չի նշել: Դե բնական է, Վանեցյանը հո չէ՞ր ասելու՝ օրենք եմ խախտել ու առանց գործկոմի կարծիքը հաշվի առնելու մարզիչ նշանակել: Իսկ որ Վանեցյանը մարզիչ է նշանակել առանց գործկոմի հետ խորհրդակցելու՝ երեկ վերջնականապես համոզվեցինք:

«Մենք անակնկալի ենք եկել ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունից, քանի որ մենք հստակ գիտեինք կանոնակարգը, որի համաձայն՝ առանց գործկոմի մարզիչ նշանակվել չի կարող: Մենք նորմալ չենք համարում ՀՖՖ պաշտոնական կայքից իմանալ, որ ազգային հավաքականն ունի գլխավոր մարզիչ կանոնակարգային խախտումներով»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Վերջինս նշեց նաև, որ նիստի ժամանակ արձանագրվել է, որ նոյեմբերի 6-ին Խաշմանյանի նշանակումը տեղի է ունեցել կանոնակարգի խախտումով:

Տեղի ունեցած զարգացումներից հետո հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. ՀՖՖ նախագահը թույլ է տվել կանոնակարգային կոպտագույն խախտում՝ անտեսելով գործադիր կոմիտեին: Վանեցյանի քայլը ընդունելի չէ նաև բարոյական տեսանկյունից: Գործկոմի անդամները ակնհայտորեն արհամարհվել են: Չմոռանանք նաև օրեր առաջ Ալեքսանդր Գրիգորյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մտադրությունը:

Տեղի ունեցածից հետո գործկոմի անդամները պարտավոր են ֆորմալ կերպով անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին: Վանեցյանի՝ Խաշմանյանին միանձնյա հավաքականի մարզիչ նշանակելուց հետո տեղի ունեցած զարգացումները ապացույցն են նրա, որ Վանեցյանը չի վայելում ֆուտբոլային խորհրդի անդամներից շատերի վստահությունը:

Ինչ վերաբերում է երեկ կայացած նիստին, ստեղծված իրավիճակում այն պետք է համարել հրատապ, որտեղ պետք է որոշվեր Հայաստանի ազգային հավաքականի ճակատագիրը: Մեկ շաբաթ անց մեր գլխավոր թիմը պաշտոնական հանդիպում է անցկացնելու Հունաստանի հետ, և խաղից օրեր առաջ ուղղակի չունեինք մարզիչ: Երեկվա որոշումը պետք է համարել միանշանակ ճիշտ և կառուցողական: Խաշմանյանն արժանի էր դառնալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, և օգտվելով առիթից՝ հաջողություն ենք մաղթում նրան: Երեկա նիստը, սակայն, որևէ կապ չուներ Վանեցյանի հետագա պաշտոնավարման հարցի բարձրացման հետ:

ՀՖՖ նախագահը, մեղադրելով անպարտաճանաչ աշխատակցին, հայտարարում է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, իրավական կազուս: Նման հայտարարություն անում է, ժողովրդի լեզվով ասած, օրենքի մարդը, որը ամիսներ առաջ զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Այս հայտարարությունից հետո ակամայից հիշեցինք հայտնի «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոս Յուրի Դետոչկինին: Վերջինս աշխատանքից բացակայելը բացատրում էր հիվանդ բարեկամ ունենալով: Արդեն իսկ պարզ է, որ Վանեցյանի «դետոչկինյան» մանյորվը չի կարող որևէ արդարացում ունենալ:

ՀՖՖ նախագահի պաշտոնանկության հարցը շարունակում է մնալ օրակարգային, և անհրաժեշտ են հստակ քայլեր նրան պաշտոնանկ անելու համար: Խնդիրը միայն վերջին իրադարձությունները չեն: Հայկական ֆուտբոլում արատավոր երևույթներն օր օրի ահագնանում են. մրցավարական կոլապս, հայհոյանքներ և քաշքշուկ, պայմանավորված հանդիպումներ: Վանեցյանը ամենևին էլ մտադիր չէ պատժել մեղավորներին: Վառ օրինակը «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանն է, որի ոչ կոռեկտ պահվածքի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կազմած արձանագրությունը անտեսվեց Վանեցյանի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում