Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը լավ հիմքեր ունի կրթության ոլորտն ավելի զարգացնելու համար. Մեծ Բրիտանիայի դեսպան

 Հայաստանը լավ հիմքեր ունի կրթության ոլորտն ավելի զարգացնելու համար. Մեծ 
Բրիտանիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Best of British Education կրթական ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին, աշակերտներին և ուսանողներին ձեռք բերել բրիտանական որակյալ կրթություն Հայաստանում և Միացյալ Թագավորությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում հոկտեմբերի 25-ին կայացավ Best of British Education կրթական ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ ցուցահանդեսի մասնակիցների քանակը ցույց է տալիս, որ շատ մեծ աշխատանք է կատարված տարիների ընթացքում Հայաստանում անգլերեն լեզվի, անգլիական մշակույթի տարածման հարցում:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ կրթությունն ու մշակույթը շատ կարևոր դեր են կատարում մարդկային հարաբերությունների զարգացման հարցում:

«Այստեղ ներկայացված են բազմաթիվ հնարավորություններ, որոնց միջոցով  հայ երիտասարդները կարող են օգտվել բրիտանական կրթությունից: Հայաստանը լավ հիմքեր ունի կրության ոլորտն ավելի զարգացնելու համար»,- շեշտեց դեսպանը:

Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացան կրթական այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են` Chevening կրթաթոշակային ծրագիրը, Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջարկած ծրագիրը, Դիլիջանի միջազգային դպրոցի, Քեմբրիջի միջազգային դպրոցի և Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի առաջարկած ծրագրերին:

Chevening կրթաթոշակային ծրագիրն ապագա առաջնորդներին ուղղված թիրախային ծրագիր է, որը նպատակ ունի առնվազն բակալավրի կրթություն ունեցող անձանց հնարավորություն տալ մեկ տարի մագիստրոսական ծրագրի մասնակցել Միացյալ Թագավորության լավագույն հաստատություններում:

Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանն էլ, ներկայացնելով իրենց, դպրոցը նշեց, որ բավականին մեծ հետաքրքրվածություն կա մասնակիցների կողմից:

«Դպրոցում երեխաները հնարավրորություն ունեն հասցնել իրենց անգլերենի գիտելիքները բարձր մակարդակի և ստանալ A մակարդակի որակավորում: Սա էլ իրենց հնարարվորություն է տալիս առանց հավելյալ քննությունների ընդունվել 1400-ից ավելի միջազգային համալսարաններ»,- ընդգծեց Աշոտ Աբրահամյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]