HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում, արտահանման պայմանավորվածությունն արդեն կա

Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում հիմնադրվում է նոր արտադրություն։ Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։ Առաջին փուլում ներդրվում է 500 000 դոլար (սիրողական տեսանյութը՝ այստեղ):

Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Մասիս քաղաքում, կզբաղեցնի շուրջ 6000 քմ տարածք։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում ավելի քան 40 նոր աշխատատեղ կստեղծվի, երկրորդ փուլում գյուղացիական տնտեսությունները կներգրավվեն քունջութի աճեցման գործում։

«Գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ 

«Վերջին տարիներին միջազգային շուկայում բուսական յուղերի սպառման աճի կայուն միտումներ են արձանագրվել։ Հաշվի առնելով պահանջարկը, հայկական այդ արտադրանքի թիրախային շուկաներ կլինեն ԵԱՏՄ, Մերձավոր Արեւելքի, ԵՄ որոշ երկրներ, Կանադան և այլն»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Ներդրումային ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է հիմնել մեքենասարքավորումների  գործարան, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ, չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի և այլ արտադրություններում կիրառման համար։  

«Նպատակ ունեմ, որ թոռնիկներս Հայաստան տեղափոխվեն ապրելու։ Երբ գործ սկսեմ, տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,- նշել է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանը։

Բիզնես Արմենիան աջակցել է «Ղալբուրջյան Գրուպ»  ընկերության գրանցման, հողի, հումքի ձեռքբերման, բիզնես պլանի մշակման, պետական աջակցությունից օգտվելու և այլ հարցերում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter