Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Ռուսաստանը՝ աքցանի մեջ. Ընդվզում կամ վերջին պատերազմը

Խաբարովսկում չի դադարում բողոքի շարժումը, որ առաջացել է նախկին նահանգապետ Ֆուրգալի ձերբակալությունից հետո, հանուն նրա պաշտպանության: Խաբարովսկի շարժումն այդ իմաստով աննախադեպ է պուտինյան Ռուսաստանի պատմության համար:

Խաբարովսկին զուգահեռ՝ Ռուսաստանի մյուս ծայրում, այս դեպքում, իհարկե, ոչ դե յուրե, բայց դե ֆակտո ծավալվում է մեկ այլ ժողովրդական ընդվզում՝ Բելառուսում տեղի է ունեցել մի քանի տասնյակ հազարանոց հավաք նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի օգտին: Նախօրեին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, թե ձերբակալվել են Ռուսաստանի, այսպես ասած, վագներական վարձկաններ, որոնք եկել են Բելառուս հեղափոխություն անելու համար: Տիխանովսկայան հայտարարել է, թե իրենց հեղափոխություն պետք չէ, իրենք ընդամենն ուզում են արդար ընտրություն և խաղաղ իշխանափոխություն:

Ինչո՞ւ են եկել վագներականները, ո՞վ է ուղարկել նրանց: Լուկաշենկո՞ն է կանչել օգնության՝ այսպես ասած, ռուսական վտանգ իմիտացնելու և այդպիսով հանրությանն իր շուրջը մոբիլիզացնելու համար, թե՞ Ռուսաստանն ունի վտանգի զգացում, որ Լուկաշենկոն կարող է և իմիտացնել, այսպես ասած, ընդդիմության հաղթանակ և այդպիսով դուրս գալ խաղից՝ Ռուսաստանին դնելով փաստի առաջ: Արդյոք վագներականները գնացել են այդպիսի սցենար թույլ չտալու համա՞ր: Համենայնդեպս, Բելառուսում իրավիճակը աննախադեպ է և հետաքրքիր:

Ըստ էության ստացվում է, որ Մոսկվան հայտնվել է ժողովրդական աննախադեպ ալիքի «աքցանի» միջև՝ Խաբարովսկից և Բելառուսից, կամ, այսպես ասած, հայտնվել է երկու ճակատի առաջ: Իհարկե, պետք չէ բացառել նաև պարզապես երրորդ սցենարը՝ Մոսկվան ինքն է իմիտացնում ժողովրդական ընդզվում և փորձում այդպիսով ռեսթարտ անել ռուսական գրեթե ամբողջապես և անհույս կախված կառավարման համակարգը, որի, այսպես ասած, ռեսթարտի հույսը մնացել է երկուսը՝ կա՛մ պատերազմ, կա՛մ ժողովրդական ընդվզում:

Ի՞նչ կլինի, եթե չստացվի կամ չհաջողի ընդվզումը: Պատերազմի համար ռեսուրս է պետք, ահռելի ռեսուրս, որը Ռուսաստանը չունի: Ուղղություն, իհարկե, կգտնեն, իսկ ահա՝ ռեսուրս: Դա կարող է լինել թերևս վերջին պատերազմը: Կրեմլը անկասկած գիտակցում է դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում