Apple-ի անկախ նորոգմանն աջակցող ծրագիրը կգործարկվի նաև ՀՀ-ում30 մարտի 2021 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Apple-ի Independent Repair Provider ծրագիրը, որը կոչված էաջակցելու անկախ վերանորոգմանը, կգործարկվի նաև Հայաստանում։ Տվյալ ծրագիրն առաջարկում է նորոգման ծառայություններ տրամադրողներին հասու լինել պաշտոնական պահեստամասերրին, գործիքներին, ուղեցույցներին և երաշխիքից դուրս նորոգման ախտորոշմանը։ Շուտով ծրագիրը կընդլայնվի ավելի քան 200 երկիր, այդ թվում Հայասանն, ընդգրկելով։ Ենթադրվում է, որ ՀՀ-ում ծրագիրը կհայտնվի մինչև 2021-ի ավարտը։ Նորոգման ծառայություններ տրամադրող ծրագրի բոլոր մասնակիցներն անվճար ուսման հնարավորություն կստանան Apple-ից, ինչպես նաև նրանց հասանելի կդառնան նույն այն պահեստամասերը, գործիքներն ու ուղեցույցները, որոնք կիրառում են Apple-ի ծառայությունների պաշտոնական մատակարարները (AASP) և Apple Store խանութները։ Independent Repair Provider ծրագիրը գործարկվել է 2019-ին, իսկ 2020-ին ընդլայնվել է դեպի ԵՄ և Կանադա։ Ներկայումս անկախ նորոգման ավելի քան 1500 անկախ մասնագետ կա, որոնք սպասարկում են հաճախորդներին ԱՄՆ, Կանադայի և ԵՄ երկրների տարածքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |