BeeFree. Ինտերնետն ազատություն է, կամ այն, ինչ պետք է երիտասարդներին

BeeFree. Ինտերնետն ազատություն է, կամ այն, ինչ պետք է երիտասարդներին

PanARMENIAN.Net - Օրերը, երբ հնարավոր էր տեղյակ չլինել կողքի թաղամասում բնակվող ընկերների կամ հարազատների կյանքից կամ չիմանալ՝ որտեղ են գտնվում մեր ընտանիքի անդամները տվյալ պահին, արդեն ֆանտաստիկ երազ են թվում: Ժամանակակից երիտասարդության համար բնական է հստակ իմանալ, ինչ են հագել նրանց ընկերներն առավոտյան կամ ինչ են պատվիրել երեկոյան սրճարանում: Իսկ այդ ամենի համար հարկավոր է ինտերնետ, շատ ու շատ ինտերնետ:

Այսօր համացանցը շատերի, հատկապես՝ երիտասարդների համար կյանքի անբաժան մաս է՝ ցանկացած գործողություն կատարելիս: Կապ չունի՝ սովորում եք, աշխատում, հանգստանում, թե զվարճանում. ինտերնետը միշտ անհրաժեշտ է:

Բնականաբար, աշխարհի բոլոր հեռահաղորդակցության օպերատորները լավ հասկանում են դա, և յուրաքանչյուրն աշխատում է հնարավորինս ապահովել իր բաժանորդներին արագ ինտերնետի մեծ ծավալներով:

Հայաստանում Beeline-ն այդ նպատակով հավաքել է մարքեթինգային երիտասարդ և պրոֆեսիոնալ թիմ, որը լավ հասկանում է՝ ինտերնետը շփվելու, աշխատելու և նոր բաներ սովորելու ազատութուն է տալիս: Դրա համար էլ նոր փաթեթ ստեղծելիս, նրանք ձգտել են ներառել դրանում մաքսիմալ քանակությամբ չտարիֆիկացվող սոցիալական ցանցեր, և անվանել այդ փաթեթը BeeFree:

Արտյոմ Սարկիսյանը նախագծի ղեկավարն է: Հենց նա է միավորել տարբեր բաժիններում աշխատող մասնագետներին, որ իրականություն դարձնեն շատ երիտասարդների երազանqը՝ անսահման շփվել համացանցում, առանց Wi-Fi փնտրելու կամ հաշիվը ստուգելու:

«Երբ սկսեցինք աշխատել BeeFree փաթեթի վրա, ինքներս մեզ հարց տվեցինք` ի՞նչ է պետք մեր երիտասարդ բաժանորդներին: Առաջինը՝ մոռանալ Wi-Fi փնտրելու մասին, և երկրորդը՝ ընդհանրապես չմտածել փաթեթի մնացորդների մասին։ Արդյունքում ստացանք BeeFree-ն։ Ու այդ փաթեթի բաժանորդները կարող են անսահմանափակ լսել երաժշտություն, դիտել ֆիլմեր, YouTube և միշտ լինել կապի մեջ: Մեր բաժանորդներն արդեն շատ են հավանել BeeFree փաթեթը, մենք ստացել ենք շատ դրական արձագանքներ և գովասանքի հաճելի խոսքեր», - ասում է Արտյոմը:

Նա նշում է, որ փաթեթի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելին էր, քան թիմն ի սկզբանե կանխատեսել էր։

«Դա նշանակում է, որ մենք առաջարկել ենք ճիշտ այնպիսի լուծում, որն իսկապես սպասված էր մեր հաճախորդների կողմից, և դա շատ ոգևորիչ է», - հավելում է նախագծի ղեկավարը:

Թիրախային մարքեթինգի մասնագետ Սարգիս Չատինյանն ընկերությունում հայտնի երաժշտասեր է: Ասում է՝ փորձել է ներառել փաթեթում հենց այն, ինչ կցանկանար ինքը ստանալ որպես բաժանորդ:

«Իմ կյանքում երաժշտությունը շատ մեծ տեղ ունի և այն պիտի լինի բարձր որակի, հասանելի ցանկացած վայրում և անսահման։ Այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ Yandex.Music-ը։ Երբ նախագծում էինք BeeFree-ն, վստահ էի, որ իրական ինտերնետ ազատությունը հնարավոր չէ առանց լավ երաժշտության, որը ներբեռնվում է վարկյանների ընթացքում, որը լսելիս չես հաշվում մեգաբայթերդ ու չես լցնում հեռախոսիդ ամբողջ հիշողությունը դրանցով», - նշում է Սարգիսը:

Նա հավելում է՝ որպես սոցիալական ցանց միշտ նախընտրել է ՎԿոնտակտե-ն, որը տարատեսակ տեղեկություններ, այդ թվում՝ աուդիո և վիդեոնյութեր գտնելու լայն հնարավորություններ է տալիս: Գուցե Հայաստանում դա ամենատարածված սոցիալական ցանցը չէ, բայց թիմը նախընտրել է բոլոր բաժանորդներին հավասարապես տրամադրել շփման ազատություն:

Սարգիսի գործընկեր Վահե Աբովյանը չի դժվարանում և բոլոր ծանոթներին սիրով բացատրում է Telegram-ի առավելությունները: Որպես Թվային ծառայության աշխատակից և կոնտենտ մենեջեր, նա շատ է առընչվում տարբեր մեսենջերների հետ, իսկ Telegram-ում գնահատում է ապահովությունը և օգտագործման հարմարավետությունը:

«Անձնական և այլ տվյալների ապահովության խնդիրն այս պահին առավել արդիական է, քան երբևէ։ Telegram-ը հնարավորություն է տալիս շփվել, փոխանակվել տվյալներով առանց որևէ վտանգի։ Գումարած դրան, Telegram-ը տրամադրում է մի հարթակ, որտեղ հնարավոր է անել ամենը մեկ տեղում՝ շփվել, կազմակերպել զանգեր, փոխանակվել ֆայլերով և այլ տեղեկատվությունով, անգամ օգտագործել այն որպես Cloud Storage. արագ և պարզ հավելված է, օգտագործման անչափելի մեծ պոտենցիալով», - թվարկում է Վահեն։

Որպես կարանտինային հիթ նա նշում է նաև Zoom-ը, որն արդեն շատերի կյանքի անբաժան մասն է դարձել, նաև «գրասենյակ» բառի հոմանիշը:

«Zoom-ը կայծակնային արագությամբ մտավ մեր կյանք և բավականին խորն արմատներ գցեց։ Պարզապես լինելով առավել հարմար և հասանելի հարթակ, որն ապահովում է զանգվածային տեսազանգերի հնարավորութուն անվճար հիմքով, Zoom-ը դարձավ գրեթե անփոխարինելի: Առնվազն Հայաստանում դա փաստ է։ Zoom-ը հաջողությամբ կարողացավ փոխարինել գործնական ժողովները և քննարկումները, օգնելով մեզ ադապտացվել ներկա իրավիճակին և, չկորցնելով արդյունավետությունը, շարունակել աշխատանքն արդեն տնային պայմաններում», - հավելում է Վահեն։

Մարիամ Համբարձումյանը, ինչպես և աշխարհի շատ երիտասարդ աղջիկներ, իր օրը սկսում և ավարտում էր Instagram-ում և Facebook-ում նորություններին ծանոթանալով: Չմոռանանք, իհարկե, օրվա ընթացքում էջերը բազում անգամներ ստուգելու մասին:

Ասում է՝ դեռ մեկ-երկու տարի առաջ, երբ դեռ չէր աշխատում Beeline-ում, հենց այդ երկու հավելվածն էին արագ զրոյացնում ցանկացած փաթեթի մեգաբայթերի ծավալը, իսկ հիմա դրանք հասանելի են անսահմանափակ:

Այժմ Մարիամի հետաքրքրությունն այս հարթակների հանդեպ առավել մասնագիտական է, քանի որ նա Թվային մարքեթինգի թիմի դիզայներն է և ձգտում է միշտ հետևել առաջադեմ դիզայներական ստուդիաների աշխատանքին և թրենդերին:

«14-15 տարեկանում այդ հարթակների միջոցով կիսվում էի իմ օրով ու կյանքով շրջապատիս ու ծանոթներիս հետ: Այժմ հաճախ պարզապես մտնում եմ՝ տեսնեմ, արդյո՞ք ճիշտ են տեղադրված իմ մշակումները կորպորատիվ էջում: Բացի այդ, կան իմ ոլորտի շատ առաջատար մասնագետներ, բլոգերներ և ինֆլուենսերներ, ում աշխատանքներին ու գրառումներին սիրում եմ հետևել աշխատանքում ոգեշնչվելու համար», - նշում է Մարիամը:

Համեստորեն հավելում է՝ Instagram-ն ու Facebook-ը պահի տակ կարող են լավ միջոց լինել լիցքաթափվելու ու լարված աշխատանքի ընթացքում ընկերների գեղեցիկ լուսանկարները լայքելու:

Beeline-ի թվային արտադրանքների և նախագծերի մենեջեր Գրիգոր Բաղդագուլյանի արտաքինից արդեն ակնհայտ է՝ նա ուշադիր հետևում է թրենդերին: Նա ակտիվորե օգտվում է YouТube-ից, և բարձր է գնահատում այդ հարթակի տրամադրված մեծ հնարավորություններն ու ազատությունը:

«Կոնկրետ ինձ համար YouTube-ի ակտիվ կիրառումը դարձել է առօրյայի մի մաս: Ես այն օգտագործում եմ մի քանի նպատակով: Նախ՝ ժամանցի. օրինակ՝ ճանապարհի համար միշտ կարելի է հետաքրքիր վիդեոներ գտնել, հետաքրքրաշարժ հարցազրույցներ, նոր բաներ բացահայտել: Հետո, եթե ուզում ես ինչ-որ բան իրոք սովորել, այլ ոչ թե պարզապես սերտիֆիկատ ստանալ, սա ամենահասանելի տարբերակն է. ցանկացած ծրագրի կամ ուղղվածության մասին կարելի է լիքը դասընթացներ ու պրակտիկ վիդիոներ գտնել, որոնք ավելի հեշտ են դարձնում ուսուցումը», - ասում է Գրիգորը:

Բացի այդ, նա նշում է, որ միշտ օգտակար Know-how-ներ է գտնում YouTube-ում, որոնք օգտագործում է աշխատանքի մեջ և առօրյայում, շատ աուդիոգրքեր է լսում: Անգնահատելի է, Գրիգորի կարծիքով, նաև մանկական կոնտենտը, և հարթակի ալգորիթմների շնորհիվ առաջարկվող վիդեոները, որոնք գրեթե միշտ համապատասխանում են օգտատիրոջ նախասիրություններին ու հետաքրքրություններին: Նա հատկապես շեշտում է, որ չտարիֆիկացվող YouTube-ի ներառումը փաթեթում աննախադեպ որոշում էր, որը կարող է երջանկացնել բոլորին:

«Աշխատանքից բացի բոլորս էլ ունենք մեր նախասիրությունները, ու շատերս սիրում ենք քնելուց առաջ մի հետաքրքիր ֆիլմ կամ սերիալ դիտել, ու այստեղ օգնության է հասնում Netflix-ը: Նույնիսկ հեռախոսով ֆիլմ դիտելը շատ հարմար է լավ հավելվածի շնորհիվ: Netflix-ն անչափ որակյալ ու բազմաժանր կոնտենտ է առաջարկում, ու ամեն մեկը կարող է գտնել իր ուզածը, հատկապես, երբ տարիֆիկացում չկա», - հավելում է Գրիգորը:

«BeeFree սակագնային փաթեթների մեկնարկը մեր ընկերության 2020 թվականի ամենամեծ արշավներից էր ու առանձնահատուկ մոտեցում էր պահանջում։ Քանի որ առաջարկում ենք անսահմանափակ շփում թոփ-հավելվածներում, որոնց օգտատերերի զգալի մասը հիմնականում երիտասարդներն են, հենց այդ լսարանն էլ թիրախավորեցինք», - պատմում է ընկերության SMM մասնագետ Ժասմին Շահբազյանը:

Ըստ նրա` հենց դա պատճառ դարձավ, որ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը որոշեց ներխուժել TikTok: Այսօրվա դրությամբ այդ սոցցանցը 13-40 տարեկան լսարան ունի, ակտիվ է աշխարհի 150 երկրում, ավելի քան 1 միլիարդ օգտատեր և ավելի քան 2 միլիարդ ներբեռնում ունի։ Սա աննախադեպ ցուցանիշ է աշխարհի ցանկացած այլ հավելվածի համեմատ։

«Քանի որ միշտ հետևում ենք թվային աշխարհի զարգացումներին, TikTok-ը չէր կարող դուրս մնալ արշավից։ BeeFree սակագնային պլանների առաջխաղացումն իրականացնում ենք բազմաթիվ ուղղություններով՝ գրեթե բոլոր հարթակներում, տարբեր հայտնի բլոգերների ներգրավմամբ, գեղեցիկ երաժշտությամբ: Բացի այդ, իհարկե, տարբեր մարտահրավերներ ու մրցույթներ ենք անցկացնում՝ մեր հետևորդներին ուրախացնելու համար», - հավելեց Ժասմինը:

«Ներկայիս սթրեսային իրավիճակում, երբ համացանցը լցված է տագնապալի լուրերով, մարդիկ բարձր տրամարդրության կարիք ունեն, շատ լավ է գոնե օրվա ավարտին վառ գույներով ու երաժշտությամբ լուսավորել շրջապատը: Մենք բազմաթիվ հետազոտություններ ենք անցկացնում սոցիալական ցանցերի օգնությամբ (TikTok, Facebook, Instagram), ու ամեն անգամ համոզվում ենք, թե ինչքան կարևոր են դրանք մարդկանց կյանքում», - նշում է թվային պրոդուկտների զարգացման մենեջեր Անահիտ Անդրիասյանը:

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ պոպուլյար է դինամիկ բովանդակությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ, և պրոդուկտի մշակման փուլում անհրաժեշտ է հաշվի առնել լսարանի նախընտրությունները:

«BeeFree-ի գովազդային առաջին հոլովակը նկարահանվել էր հեռախոսային ֆորմատով` համապատասխանելով հայտնի սոց.կայքերի կանոններին: Ի սկզբանե TikTok-ի ֆենոմենն ինձ անհասկանալի էր՝ ընդհամենը 1,5 տարում այն գրանցեց 1,5 միլիարդ ներբեռնում: Instagram-ին նման ցուցանիշի համար պահանջվեց մի քանի տարի: Ինձ համար TikTok-ը Generation Z-ն է՝ հավելվածի տեսքով՝ ակտիվ, վառ, փոփոխական և արագ զարգացող», - եզրափակում է Անահիտը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---