4956 դիտում
09:44 01-05-2018
Հալեպում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Ապրիլի 24-ին Հալեպում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջհամայնքային և միջմիութենական բնույթի միջոցառումների շարքը:
Հայ ավետարանական Բեթել եկեղեցում տեղի ունեցավ պաշտամունքային միջոցառում` նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Գեղարվեստական հայտագրի ավարտից հետո եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ, կայացավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից ծաղկեպսակի զետեղման պաշտոնական արարողությունը:
Ելույթներով հանդես եկան Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ովքեր իրենց խոսքում նշեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական գործընթացը նաև միջոց է կանխելու և կանխարգելու նմանատիպ ոճրագործությունները:
Նույն օրը, Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցու սրահում մեկնարկեց արյան տվչության արդեն ավանդական դարձած միջոցառումը, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու հալեպահայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարները:
Հսկումի և մոմավառության ավանդական միջոցառում տեղի ունեցավ նաև Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաշենքի բակում: Ձեռնարկն ավարտվեց գեղարվեստական հայտագրով և օրվա խորհրդին համահունչ ելույթներով:
Ապրիլքսանչորսյան հիշատակի ձեռնարկներն ավարտվեցին Հալեպի Եսայան սրահում կայացած հիմնական միջհամայնքային մեծ միջոցառման մեկնարկով: Երեք հարանվանությունների առաջնորդների, ավանդական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հիմնական բանախոսի եզրափակիչ ելույթներում անդրադարձ կատարվեցին Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության միջազգայնացման, Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության էլ ավելի ամրապնդման, Սիրիայում խաղաղության հաստատման և անվտանգության ու կայունության շուտափույթ վերականգնման թեմատիկ դրույթներին:
Միջոցառման ավարտին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
4086 դիտում
15:27 24-04-2018
Լոնդոնում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7113 դիտում
23:30 24-04-2018
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4896 դիտում
23:09 25-04-2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում
Այս բաժնից
274 դիտում
19:51 22-04-2024
Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
253 դիտում
19:39 22-04-2024
Քննարկվել են չեխական կազմակերպությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքները
397 դիտում
19:22 22-04-2024
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր պլանային հետազոտություն է անցել