Հասարակություն 10:57 05/05/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Կարանտինի մեղմացման մասին

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  Հայաստանում կարանտինի մեղմացման որոշմանը։

«Մայիսի 4-ին Հայաստանի տարածքում մինչ այդ հայտարարված կարանտինի բազմաթիվ սահմանափակումներ մեղմացվեցին կառավարութան կողմից։ Շատերը դրան վաղուց էին սպասում՝ տանը, հաճախ առանց աշխատանք անցկացրած ապրիլ ամիսը ծանր փորձություն էր մարդկանց համար։ Կառավարության պատկերացմամբ, դա պետք է բերի տնտեսական ակտիվության աստիճանական վերականգման, իսկ առողջապահության նախարարի խոսքով, եթե մարդիկ պահպանեն սոցիալական դիստանցավորման նորմերը, առողջապահության համակարգը կդիմանա լրացուցիչ ծանրաբեռնվածությանը, և մենք կկարողանանք անցնել համավարակի պիկը՝ առանց մեծ կորուստների։

Ես ինքս էլ շատ կուզեի, որ հենց այդպես լիներ, ի վերջո տնտեսության կաթվածից ոչ ոք չի շահում, որքան շուտ այն ավարտվի, այնքան լավ։ Բայց ա՞րդյոք կարանտինի թուլացումը ժամանակին և ճիշտ հաշվարկված էր։ Ստորև բերված գրաֆիկում համեմատական է ներկայացված Հայաստանում և Ադրբեջանում վերջին երկու շաբաթների ընթացքում համավարակի տարածման վերաբերյալ։ Երկու շաբաթ առաջ, ապրիլի 20-ին, Հայաստանում պաշտոնապես եղել է 1339 վարակակիր, Ադրբեջանում՝ 1436:

Մայիսի 3-ին, երբ որոշվեց մեղմել կարանտինը, Հայաստանում արդեն կար 2386 վարակակիր, Ադրբեջանում՝ 1932: Երկու շաբաթում Հայաստանում վարակակիրների աճը կազմել է 1047 մարդ, Ադրբեջանում՝ 496։ Փաստացի, Հայաստանում վարակի տարածման տեմպը կրկնակի ավել է եղել, իսկ վերջին օրերին՝ աճել է արդեն համարյա երեք անգամ, թեև երկու երկրներում արտաքուստ գործում էին նույնանման կարանտինային սահմանափակումներ։

Կառավարական ամառանոցի այգում հայտնի ելույթի ընթացքում, վարչապետ Փաշինյանը այնպես ներկայացրեց հարցը, որ կառավարությունը իրենցից կախված ամենն արել է և ժամանակն է, որ մարդիկ վարակի հետագա տարածումը կանխելու պատասխանատվությունը վերցնեն իրենց ձեռքը։ Բայց եթե դա ճիշտ լիներ, մեր մոտ վարակը վերջին երկու շաբաթների ընթացքում չպետք է կրկնակի արագ տարածվեր, քան Ադրբեջանում։ Դա առնվազն նշանակում է, որ մեզ մոտ կառավարության կողմից կարանտինի վերահսկողությունը և համաճարակի կանխարգելման այլ միջոցառումներն էապես ավելի վատ են իրականացվել։

Օրինակ, այս պահի դրությամբ, Ադրբեջանում իրականացվել է մոտ 158 000 թեստավորում, իսկ Հայաստանում՝ ընդամենը 25 000, զարմանալի չէ, որ Հայաստանում հիվանդության հայտնաբերումը տեղի է ունենում ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ վարակը շարունակվում է թաքնված տարածվել։

Նմանապես, առողջապահության նախարարը պարբերաբար բողոքում էր հուղակավորությունների միջոցով վարակի տարածումից, թեև ակնհայտորեն դրանց ընթացքում մարդկանց շփումը ևս կարող էր պետության կողմից վերահսկվել։ Ախտահանումը ևս թողնվել է ձեռնարկությունների և քաղաքացիների հույսին, թեև այլ երկրներում (ներառյալ Ադրբեջանում), դա պետության կողմից իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկն է։ Նույնը վերաբերվում է բակերում մարդկանց կուտակումներին, որոնց պետությունը որևէ կերպ չի արձագանքում, և այդպես շարունակ։

Արդյունքում, մենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է։ Առողջապահության նախարարը, որպես «իրատեսական» տարբերակ, հայտարարեց մայիսի վերջին մինչև 10 000 հնարավոր վարակակրի մասին, խոսքում նշելով, որ կարող է շատ ավելին էլ լինել։ Եթե վարակակիրների թիվը մինչև մայիսի վերջ սակայն հասնի 10 000 մարդու, դա արդեն կպահանջի առնվազն 5000-6000 մասնագիտացված հիվանդանոցային մահճակալ, որն այս պահի դրությամբ Հայաստանը չունի։

Բացի այդ, մինչ այժմ կարանտինի պահպանությունը հնարավորություն էր տվել զգալի չափով պատնեշել վարակից ծերերին, դրանով է պայմանավորված Հայաստանում մահացության համեմատաբար համեստ տոկոսը։ Կարանտինի վերացումը կարող է բերել նրան, որ երիտասարդները իրենց հետ տուն բերեն վարակը, և վարակեն նաև տարեց ծնողներին, այդ դեպքում կտրուկ կաճի նաև ինտենսիվ թերապիա ունեցողների կարիքը (դա արդեն փաստացի տեղի է ունենում վերջին օրերին), իսկ այստեղ մեր կարողությունները ավելի քան համեստ են, լավագույն դեպքում 250-300 մահճակալ։

Այս ամենը կարող է բերել առողջապահական համակարգի գերբեռնման, որի ցավալի արդյունքները արդեն հայտնի են Իտալիայի և այլ եվրոպական երկրների փորձից։

Չեմ ցանկանում մռայլ կանխատեսումներ անել, սակայն կառավարության այս որոշումը ոչ միայն հապճեպ է, այլև չի հիմնավորված իրատեսական հաշվարկներով։ Բելառուսը, որը մինչ այժմ գնացել է համանաման «ազատական» ճանապարհով, այս պահի դրությամբ ունի արդեն 17 000-ից ավել վարակակիր, և 100-ից ավել մահ, և այս թվերը արագ աճում են։

Շվեդիան, որի «ազատական» օրինակը հաճախ են բերում, ընդհանրապես արդեն 2700-ից ավել մահ է արձանագրել, ունենալով Հայաստանից ընդամենը երեք անգամ մեծ բնակչություն, սա իրական ողբերգություն է, և մեզ համար հաստատ չի կարող օրինակ ծառայել։ Եթե կառավարությունը չառաջարկի վարակի կանխարգելման նոր մոտեցումներ, որոնք կփոխարինեն կարանտինային սահմանափակումները, մեզ մոտ տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում կարող է վարակի տարածումը այնքան արագանալ, որ մենք ստիպված լինենք նորից վերադառնալ կոշտ կարանտինի, սակայն շատ ավելի վատ պայմաններում, երբ առողջապահական համակարգը գերբեռնված է, և ընդունակ չի սպասարկել հիվանդների արագ աճող հոսքը։

Այսպիսի միջոցների մի մասը հայտնի են՝ պարտադիր բժշկական դիմակների կրում բոլոր հանրային վայրերում, ձեռնարկություններում աշխատակիցների պարտադիր դիստանցավորում, թեստավորման մակարդակի կտրուկ ավելացում և վարակի վաղ ախտորոշում, բոլոր հանրային տարածքների և տրանսպորտային միջոցների պարբերական ախտահանումներ, տեխնոլոգիայի օգտագործմամբ մարդկանց կուտակումների կանխում, և այլն։

Եթե կառավարությունը մեղմում է մարդկանց շարժի և աշխատանքի սահմանափակումները, այն պարտավոր է առանց հապաղելու հանդես գալ նրանց անվտանգությունը ապահովող համարժեք գործողությունների ծրագրով, ոչ թե փորձի ողջ պատասխանատվությունը բարդել շարքային քաղաքացիների վրա՝ «ապակենտրոն պայքարի» մասին հեղհեղուկ հայտարարությունների անվան տակ։

Մինչև այդ յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ձեր ձեռքը վերցնել ձեր անվտանգությունը, որքան էլ որ ծանր, տհաճ և անհարմար լինի, չթուլացնել զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք»,-գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}