Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խնդիրները կապված են մթերման և հետագայում իրացման հետ. Խաղողագործներն ու գինեգործները՝ փակուղու առաջ

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ գինեգործության ու խաղողագործության ոլորտում մի շարք խնդիրներ են առաջացել։ «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ընկերություններում նկատվում է ներքին սպառման ծավալների նվազում, արտահանման նվազում։ Հանրապետությունում սկսվել են բերքի մթերման աշխատանքները։ Չնայած կորոնավիրուսային համավարակի ստեղծած մարտահրավերներին՝ մթերող ընկերությունները նախատեսում են ամբողջ ծավալով իրականացնել բերքի մթերումը։

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանի հետ։ Նշենք, որ նախօրեին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան  Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։

Տիկին Մուրադյան, նախ կցանկանայի խոսել այս փուլում խաղողագործության և գինեգործության ոլորտում առաջացած խնդիրների մասին։ Նախօրեին վերամշակող խոշոր ընկերությունները հանդիպում են ունեցել նախարարի հետ։ Ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնել արտադրողները և մթերողները։  

– Ցավով պետք է փաստեմ, որ COVID 2019-ը չշրջանցեց նաև խաղողագործության և գինեգործության բնագավառները՝ դոմինոյի էֆեկտով առաջացնելով մի շարք խնդիրներ՝ մթերումից մինչև սպառում: Գինեգործությունը, որպես տնտեսության գերակա ճյուղ, ռազմավարական նշանակություն ունի ընդհանուր առմամբ երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ոլորտի խոշոր մթերող և արտադրող ընկերությունները Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն, ցուցադրական այգում հանդիպում ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են այն գործարարները, որոնք միևնույն ժամանակ և՛ մթերում են, և՛ արտադրում խաղողի ու մրգային հումքով գինիներ, կոնյակ ու մրգային օղիներ և կարող էին նախարարին ներկայացնել ոչ թե բացառապես սեփական բիզնեսի, այլև ողջ ոլորտի առջև ծառացած խնդիրները։  Քննարկվեցին մթերման, արտահանման, սպառման խնդիրները, անդրադարձ կատարեցինք արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդրին, որոնց վերաբերյալ նախարարը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները:  Գործարարները բարձրացրին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցը, քննարկեցինք նաև մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման նպատակով լրացուցիչ վարկի տրամադրման հարցը: Կառավարության որոշմամբ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման» շրջանակներում տրամադրվող նպատակային վարկերը, պետական սուբսիդավորման արդյունքում, տնտեսվարողներին հասանելի կլինեն տարեկան 0% տոկոսադրույքով՝ մարման ժամկետը 1 տարուց երկարաձգելով մինչև 1,5 տարի: Այժմ քննարկվում է մինչև 2 տարի երկարաձգելու հարցը:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել տնտեսվարողները։

– Համավարակի նախնական շրջանում դժվարություններն առավելապես պայմանավորված էին արտահանման հետ, սահմանների փակելը, արտարժույթի շուկայում տատանումները. այս ամենն ազդեց արտահանման վրա, որից հետո տվյալ շուկաներում հայկական գինիների և առհասարակ ալկոհոլային խմիչքների սպառման անկումն իր հերթին առաջացրեց այլ խնդիրներ: Այս պահին դժվարությունները հիմնականում կապված են մթերման և հետագայում մթերված ծավալների իրացման հետ։

– Սպառման, արտահանման ծավալների նվազում գրանցվե՞լ է ընկերություններում։ Չնայած, որ մենք զրուցել ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, և իրենք ևս նշել են, որ սպառման, արտահանման ծավալների նվազում գրանցվել է։

– Ցավոք սրտի, այո։ Գինին հայկական իրականությունում ժամանցային ըմպելիք է, որը դեռևս մեր կենցաղի անբաժան մասը չէ, ինչպես շատ եվրոպական երկրներում: Գինի մասնավորապես խմում ենք ռեստորաններում և գինու մասնագիտացված սրահներում, ուստի այս վայրերի լոքդաունը բերեց գինու ներքին սպառման կտրուկ անկման ու, ինչպես նշեցի, արտահանման ծավալների նվազման: Քանի որ ամեն բան խիստ փոխկապակցված է, սպառման անկումը  հանգեցրեց մթերման խնդիրների, սա էլ իր հերթին իրացման խնդիրների,  և այսպես հայտնվում ենք  փակ շղթայի մեջ։

Առաջիկայում խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կարո՞ղ են առաջանալ։

– Խաղողի մթերման խնդիրներ տեսականորեն միշտ են հնարավոր, այնուամենայնիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը լրջագույն ջանքեր է գործադրում այս խնդիրների հնարավորինս «անցավ» լուծման նպատակով։ Հասկանում ենք, որ այստեղ երկու շահառու խմբերի պահանջների ամբողջական և երկուստեք բավարարումը միայն կարող է անցնցում գործընթացի հանգեցնել, ինչը գործնականում հեշտ չէ։

Մթերող ընկերությունները կկարողանա՞ն բերքն ամբողջությամբ մթերել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերի մոտ սպառման ծավալների նվազում է գրանցվել։

– Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեր օգնությամբ իրականացնում է կանխատեսվող բերքի և մթերվող ծավալի մոնիտորինգ՝ հասկանալու համար, թե ակնկալվող բերքի որ ծավալը կարող է չմթերվել, և այդ ուղղությամբ մշակել գործողությունների ծրագիր՝ հնարավորինս լուծելու խնդիրը։

Կցանկանայի նաև խոսել հիմնադրամի գործունեության մասին։ Ինչպե՞ս է օգնում, աջակցում հիմնադրամը ոլորտի գործարարներին այս իրավիճակում աշխատանքը ավելի ճիշտ կազմակերպելու հարցում։

– Հիմնադրամն աշխատում է 2 հիմնական ուղղություններով ՝ խաղողագործություն և գինեգործություն: Խաղողագործության ծրագրերն անփոփոխ են, ունենք ծավալուն նախագծեր, որոնք մեկնարկել էինք 2019-ին և այժմ շարունակում ենք իրականացնել բնականոն հունով:  Ամբողջ աշխարհում չեղարկվել են ցուցահանդեսները, ուստի ծրագրերից դուրս եկան գինու միջազգային ցուցահանդեսները, բայց փոխարենը մի շարք ծրագրեր սկսեցինք իրականացնել այլ ձևաչափով: Օրինակ՝ սկսել ենք հեռավար գինու համտեսներ կազմակերպել տարբեր երկրներում գինու առաջատար փորձագետների և սոմելիեների հետ: Բոլորովին վերջերս Ֆորբսի լրագրող Թոմ Մալենն իր Ինստագրամի էջում մեզ հետ համատեղ իրականացրեց հայկական գինիների ներկայացում և համտես: Այս փուլում հիմնադրամը մշակում է նոր ռազմավարություն և դրանցից բխող տակտիկական քայլեր, որոնք նախևառաջ ուղղված կլինեն հայկական գինու հեղինակության բարձրացմանը երկրի ներսում, կձևավորեն գինու սպառման նոր մշակույթ՝ դրական կերպով ազդելով սպառողի վարքագծի վրա և նպատակ ունենալով գինին, ժամանցային լինելուց բացի, մտցնել մարդկանց կենցաղ, ինչպես Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և մի շարք այլ եվրոպական առաջատար երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում