Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չամուսնանալ գիրք չսիրողների հետ» (տեսանյութ)

Հասարակություն
gravacharn

Գրավաճառ Ֆրունզիկ Թադևոսյանը աղջիկներին խորհուրդ է տալիս չամուսնանալ այն տղաների հետ, ովքեր գրքեր չեն կարդացել: «Էն մարդը, ով որ գիրք չի կարդում, հոգի չունի, դատարկ մարդ է: Ես աղջիկներին միշտ ասում եմ՝ եթե մարդը գրագետ չլինի, պիտանի չէ նա: Հետագայում կզղջաք, ավելի լավ ա ամուսնանաք էն մարդու հետ, ով որ հոգեկերտվածք ունենա»,- ասում է նա:   Անգլերեն լեզվի նախկին ուսուցիչը արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է գրավաճառությամբ: Դրանից առաջ տարբեր գործեր է նախաձեռնել, սակայն մատնվել է անհաջողության: Գրքեր  վաճառելը նրա համար ոչ միայն գումար վաստակելու միջոց է, այլ նաև հոբբի։ Գրքերը վաճառում է շատ էժան գներով, վաստակածն էլ մեծ բան չէ: «Հըմի ասենք գալիս ենք, տեղի փող պիտի տանք, 2000 տեղի փող ենք տալիս, ճանապարհածախս ենք անում, պտի մի բան էլ սնվենք, չէ՞, բա էլ ինչ ենք տուն տանելու: Պարզ է պտի մի բան էլ էժան տաս, որ տուն գնալիս թոռնիկդ հարցնի՝ պապիկ, ինչ ես բերել, մի բան պտի ըլնի, որ ասես՝ էս եմ բերել, բալա ջան»,- ասում է նա:   Գրավաճառն ինքը ժամանակին մեծ գրադարան է ունեցել, որը, կարիքից դրդված, կամաց-կամաց սկսել է վաճառել: