News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ իրավական  հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանում արդարադատության գործառնության եւ  մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակի կապակցությամբ մտահոգություն հայտնող բանաձեւին։

Միաձայն հավանություն տալով բելգիացի պատվիրակ Ալեն Դեստրեկսի զեկույցի հիման վրա կազմված բանաձեւին՝ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել ՀԿ–ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների եւ փաստաբանների նկատմամբ հալածանքների եւ նրանց աշխատանքի հետ կապված մեղադրանքների հիման վրա ձերբակալությունների կապակցությամբ։

Հանձնաժողովը մեծ մտահոգությամբ է նշում հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը կապ ունի 2012-2014թթ. փողերի լվացման մեծամասշտաբ սխեմայի հետ, որն օգտագործվել է նաեւ ԵԽԽՎ անդամների վրա ազդելու համար։ Հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին հետեւողականորեն կոչ է անում այդ պնդումների հարցով անհապաղ անկախ եւ անկողմնակալ հետաքննություն սկսել։

Պատգամավորները նաեւ մտահոգված են Եվրոպական դատարանի կողմից հաստատված «կալանքների, ոստիկանության հսկողության տակ կամ բանտերում գտնվելու  ժամանակ կտտանքների եւ անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքի դեպքերի, արդյունավետ հետաքննության բացակայության, արդար դատական հետաքննության իրավունքի, խոսքի ու հավաքների ազատության իրավունքի ոտնահարման դեպքերի կապակցությամբ»։

Չնայած Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումներին՝ իրավական հարցերով հանձնաժողովը մտահոգված է գործադիր իշխանության հանդեպ անկախ դատական իշխանության բացակայությամբ, քրեական իրավունքի կամայական իրականացմամբ։ Բանաձեւի նախագիծը, որը քննարկման կդրվի 2017-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում շարունակել դատական համակարգի բարեփոխումները եւ վերացնել լրագրողների եւ իրավապաշտպանների աշխատանքի խոչընդոտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ