211652_close_icon
views-count5208 դիտում article-date 22:20 11-07-2018

Բրյուսելում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: Հանդիպմանը մասնակցում են նաև Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Սա Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից և նոր կառավարության ձևավորումից հետո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է: Ավելի վաղ Բրյուսելում մեկնարկել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Նմանատիպ նյութեր