Գյումրիում 5-րդ անգամ ռուս զինծառայողը չբերվեց դատարան. ռազմաբազան ՀՀ կառավարությունից անվտանգության երաշխիք պահանջեց

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Այս հետաձգումը թվով 5-րդն էր: Ամբաստանյալն, ինչպես նախորդ 4 նիստերին, այսօր էլ դատարանի դահլիճ չբերվեց: Նրա փոխարեն ներկայացել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի կողմից լիազորված, ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևը՝ հատուկ պահանջով եւ փաստաթղթով:  Գլադիշչեւի ներկայացրած փաստաթղթի համաձայն, ամբաստանյալի ներկայությունը դատարանում կապահովվի միայն ՌԴ պաշտպանության նախարարության հրամանի դեպքում: Դա էլ միայն այն պարագայում, եթե ՀՀ կառավարությունը ռուսական կողմից ամբաստանյալի անձնական անվտանգության գրավոր երաշխիք ներկայացնի: Այս պահանջով, ըստ ռազմաբազայի ներկայացուցչի, իրենք դիմել են Հայաստանի կառավարությանը, սակայն պատասխան դեռ չեն ստացել:

Նիստը նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանը Ալեքսանդր Գլադիշչևից ճշտեց, թե ինչպիսի՞ երաշխիքների մասին է խոսքը: «Գործն աղմկահարույց է, ամբաստանյալի ցանկացած տեղափոխություն ՀՀ տարածքով ռիսկային է և պահանջում է անվտանգության երաշխիք: Այս հարցը քննարկվել է երկու երկրների ՊՆ  կողմից և մինչև օրս մենք սպասում ենք մեր հրամատարության գրավոր թույտվությանը»,-ասաց ռազմաբազայի ներկայացուցիչը: Դատավորի հարցին, արդյո՞ք ռազմաբազան հիմքեր ունի մտածելու, որ ամբաստանյալի տեղափոխումը ռիսկային է, փոխգնդապետն ասաց չունեն նման փաստեր: «Այս պահի դրությամբ դատարանը չունի հիմք ենթադրելու համար, որ ամբաստանյալի անվտանգությունը ապահովված չէ»,-հայտարարեց դատավորը: Մեղադրող կողմը ևս նշեց, որ դատարանը բոլոր միջոցները ձեռնարկում է դատական նիստի ներկայացուցիչների անվտանգության ապահովման համար:

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Զալյանը ամբաստանյալի չներկայանալը անհիմն համարեց եւ դատարանին միջորդեց հաջորդ դատական նիստին նրա ներկայությունն ապահովել՝ բերման ենթարկելու միջոցով: Այս միջնորդությունը, սակայն ամբաստանյալի շահերի պաշտպանը, մեղադրող կողմն ու դատարանն անազատության մեջ գտնվող անձի հանդեպ անհնարին համարեցին:

Դատական նիստը հետաձգվեց: Լրագրողների հետ զրույցում ռուս զինծառայողի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին ասաց, որ այսօր դատարանի դահլիճում ռուսական կողմի ներկայացրած փաստաթուղթն առաջին անգամ էր տեսնում: Ուստի իրավասու չէ քննարկելու ՌԴ ՊՆ դիրքորոշումը: Պաշտպանը նաեւ հայտարարեց, որ իր պաշտպանյալը՝ Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն, իրեն մեղավոր չի ճանաչում: «Այո, նա իրեն մեղավոր չի ճանաչում: Փորձաքննությունները ցույց են տվել, որ նա մեղսունակ է: Կարող եմ ասել պաշտպանական կողմի դիրքորոշումը. մենք դատահոգեբանական և դատաբուժական եզրակացության դեմ առարկելու ենք: Նաեւ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, միջնորդել էինք, որ կիրառեն գրավ, սակայն մերժվել ենք: Ես ինքս գտնում եմ, որ կարելի էր գրավը կիրառել, ինքը պատշաճ կներկայանար»,-ասաց Նարինե Ռշտունին: Նշենք, որ ըստ Ռշտունու, այս պահին ամբաստանյալը գտնվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի կալանավորված անձանց պահման  վայրում, նրա հետ հանդիպել են ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանները: 

Հիշեցնենք, դատական առաջին նիստը, որը նշանակված էր 2019 թ․ սեպտեմբերի 6-ին, չէր կայացել, մեղադրող կողմի՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, նիստը հետաձգել և նշանակել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին: Այդ օրը, սակայն, կրկին դատական նիստ տեղի չէր ունեցել՝ կրկին մեղադրող կողմի հետ կապված բացակայության պատճառով: Հետաձգվել էր նաեւ 2019թ. նոյեմբերի 28-ին նշանակված դատական նիստը: Պատճառը Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի վատառողջ լինելն էր եղել: Դատական 4-րդ նիստը հետաձգվել էր 2020թ. հունվարի 14-ին: Այդ օրը մինչ նիստի մեկնարկը դատարանը գրություն էր ստացել ոստիկանությունից այն մասին, որ դասակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալի ներկայությունն ապահովել հնարավոր չէ: 

Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր 2018 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար, եւ վաղ լուսաբացին մաքրում էր փողոցները: Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել էր դեպքից 9 օր անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին:

 

Տպել
2512 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև