20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Իմ Քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Գյումրիից. Նիկոլ Փաշինյան

«Իմ Քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրիից, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ սկսվում է Գյումրիից, լավ ավարտ է ունենում, այնպես որ՝ բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ Գյումրիից սկսել», – կատակեց Փաշինյանը։

Անդրադառնալով իր գլխավորած դաշինքի նախընտրական կարգախոսին ու դիտարկմանը՝ քննարկվում է արդյոք «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը՝ վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց.

«Այս ընտրություններն ինչ-որ առումով, այսինքն՝ հենց ուղղակի առումով վարչապետի ընտրություններ են, ու կարող են լինել վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ»։

 2
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ