211652_close_icon
views-count5400 դիտում article-date 19:12 22-06-2020

Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123

Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում: «Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Թորոսյանը: Նախարարը հորդորեց դիմակների կրման, խմբով չվահավաքվելու, ձեռքերը հաճախ լվանալու վարքագիծը որդեգրել որպես երկարատև վարքագիծ, ոչ թե կարճատև կամ պարզապես չտուգանվելու համար արվող քայլեր, և պատրաստ լինել այսպես ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ այս մարտահրավերը վերացած չէ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից: Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:

Նմանատիպ նյութեր