19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա. ծանր պատասխանատվության րոպեներ են. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա, ինչը տեղին չէ, 1in.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն։

«Ընդ որում, Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբնություններն են արվում ՝ նրանք ռազմագերի են, ռազմագերի չեն, էս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց։ Ես ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է ու այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը», – ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ ինտենսիվ աշխատում են, որպեսզի հնարավորինս արագ լուծում տան գերիների հարցին։

«Կա հույս ու համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն, այլ բան է, թե ինչ ժամկետներում։ Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է, առաջին հերթին՝ գերեվարված ու անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր ու նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դա ծանր պատասխանատվության րոպեներ են ու մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել», – ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ մինչև այս պահը 69 գերի է վերադարձվել։

«Մենք պետք է շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն», – ասաց ՀՀ վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ