Տիգրան Բարսեղյանը բացել է իր գոլերի հաշիվը Ղազախստանի ընթացիկ առաջնությունում

14/04/2021 schedule20:21

Ֆուտբոլի Ղազախստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության է մատնել «Օրդաբասիին»: Խաղի 53-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը. նա դիպուկ է իրացրել 11 մետրանոցը և հաշիվը դարձրել 2-1: Դա նրա առաջին գոլն էր Ղազախստանի ընթացիկ առաջնությունում:

Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ ահա նրա թիմակից Վարազդատ Հարոյանը այս անգամ չի եղել թիմի հայտացուցակում: Թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը խաղից հետո հայտնել է, որ Հարոյանը անգինայով է հիվանդացել, այդ պատճառով բացակայել է խաղից:

Այս տուրում երկրի չեմպիոն «Կայրաթը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Կասպիի» հետ: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ժետիսուի» հետ: Ոսկանյանի թիմի դարպասը պաշտպանել է Արամ Հայրապետյանը, իսկ Արտակ Դաշյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել է 73-րդ րոպեին:

«Տարազը», որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Թուրանին»: Գրիգորի բաբայանի գլխավորած «Տոբոլն» էլ սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության է մատնել «Կայսարին»: Վերջինիս կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը. նա փոխարինվել է 57-րդ րոպեին:

Նախօրեին կայացած երկու խաղերում «Ակտոբեն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել էր «Կիզիլժարին», իսկ Սոլիգորսկի «Շախտյորը» 1-2 հաշվով զիջել էր «Ակժայիկին»: «Ակտոբեի» կազմում խաղադաշտում 90 րոպե էր անցկացրել Երևանի «Փյունիկի» նախկին պաշտպան Արմեն Մանուչարյանը, իսկ «Շախտյորի» կազմում խաղին մասնակցել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն և Ղազախստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Գևորգ Նաջարյանը:

5 տուրից հետո 4 թիմ՝ «Աստանան», «Կայրաթը», «Տարազը» և «Տոբոլը» վաստակել են 11-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Ակտոբեն» այդ թիմերից հետ է մնում 2 միավորով: «Կայսարը» 4 միավորով 10-րդն է, իսկ «Ատիրաուն» և «Շախտյորը» եզրափակում են մրցաշարային աղյուսակը համապատասխանաբար 1 և 0 միավորներով:

Տպել
612 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին