Եվրադատարանը զգուշացնում է` կհեռացնի Թուրքիային անդամությունից

Եվրադատարանը զգուշացնում է` կհեռացնի Թուրքիային անդամությունից

PanARMENIAN.Net - Հունիսի 5-7-ը տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն»։

Նախկինում ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քանիցս նախազգուշացրել է Թուրքիային վերոնշյալ անձանց ազատ արձակելու համար, հայտնում է Ermenihaber-ը։

Սելահաթթին Դեմիթաշը 2016-ից գտնվում է Էդիրների բանտում։ Նա մեղադրվում է զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու մեջ։

Իսկ Օսման Քավալան անազատության մեջ է 2017-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու հետ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---