211652_close_icon
views-count7205 դիտում article-date 18:32 23-06-2020

Դատախազությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/23/Tsarukyan/3326042]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2017 թվականի ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/23/Tsarukyan/3326042]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր