Երկու նորարար լուծման շնորհանդես՝ SoftConstruct-ից

Երկու նորարար լուծման շնորհանդես՝ SoftConstruct-ից

PanARMENIAN.Net - SoftConstruct միջազգային ՏՏ ընկերության հայաստանյան գրասենյակում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների կողմից ստեղծված՝ PandaMR վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման հարթակի շնորհանդեսը, որի շրջանակում հնարավոր է նաև անցկացնել կոնֆերանսներ ու հանդիպումներ, ինչպես նաև ներկայացվել է Hoory արհեստական բանականությամբ օժտված ձայնային օգնականը:

Միջոցառմանը ներկա էին ՏՏ առաջատար ընկերությունների և մյուս բիզնես ոլորտների ներկայացուցիչներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օրեցօր ավելի մեծ մաս են կազմում արհեստական բանականության վրա հիմնված գործիքների կիրառությունները:

SoftConstruct-ը՝ շարունակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, ՏՏ անծայրածիր տիրույթում ունի իր կայուն տեղը: Ընկերությունը գործում է 2004 թվականից, ունի ավելի քան 14 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և մոտ 5000 աշխատակից:

Միջազգային հանրության մոտ PandaMR-ն ու Hoory-ն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել: Նախագծերի իրականացման շրջանակում կազմակերպությունը կհամալրվի ևս 50 աշխատատեղով:

Միջոցառման ընթացքում SoftConstruct ընկերության և ստարտափների խոշորագույն հարթակ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել, համաձայն որի երկու ընկերությունը համատեղ կկազմակերպեն նոր, նախադեպը չունեցող ձևաչափով միջոցառումներ PandaMR հարթակում:

Հուշագիր կնքվել է նաև SoftConstruct-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև, որի շրջանակում ընկերությունը կաջակցի մի շարք ուսանողներին ուսումնառության ընթացքում, ինչպես նաև PandaMR հարթակը կներդրվի համալսարանում ամենամյա միջոցառումների անցկացման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---