211652_close_icon
views-count4249 դիտում article-date 13:40 19-05-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ զինվորական հոսպիտալ և տեսակցել հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար: Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր